Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները ստորագրահավաք են սկսել եւ դիմում են պատրաստում ուղղված ՀՀ պաշտպանության նախարարություն, որը գյուղացիներից դեռեւս 2 տարի առաջ գնած կարտոֆիլի դիմաց վճարումները չի կատարել:
Կարտոֆիլը վաճառվել է մեկ կգ-ն ընդամենը 30 դրամով եւ ազատանցիները դեռ 3 միլիոն դրամ գումար ունեն ստանալու:
Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլ գնել է միջնորդների միջոցով: Նախարարությունից ասում են, որ իրենք ամբողջությամբ վճարել են, այնինչ միջնորդ կողմն ասում է. «Չեն վճարել. Երբ վճարեն, իրենք կբերեն ազատանցիների փողը»:
«Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ անպայման կստանանք մեր գումարները: Այս ամենից տեղյակ են նաեւ Սեյրան Օհանյանն ու Արմեն Գեւորգյանը»,- ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:




























