News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հանրապետականը համառորեն դիրքերը չի զիջում։ Խմբակցությունն այսօր տապալեց Կառավարության կողմից հապշտապ ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Օրինագծին կողմ քվեարկեց 56, դեմ՝ 3 պատգամավոր, մինչդեռ այն ընդունելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ ձայն

Առավոտից օրինագծի շուրջ բուռն քննարկումներ էին։ Ելույթներից արդեն պարզ էր, որ Հանրապետականի մի մասը դեմ է քվեարկելու, մյուս մասը՝ ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը։ Դաշնակցությունը թեև հայտարարում էր, որ դեմ է փոփոխությունները հապշտապ իրականացնելուն՝ դեկտեմբերի արտահերթ ընտրությունները համարելով պարտադրանք, այնուամենայնիվ, կողմ քվեարկեց օրինագծին։ «Ելք»–ից  ավելի ջերմեռանդ փոփոխությունները պաշտպանում էին «Ծառուկյան» խմբակցության անդամները։ 

Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը արձագանքեց շատ արագ։ Քվեարկությունից անմիջապես հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ սա սաբոտաժ է, և որ սրանով ՀՀԿ–ն փորձում է արտահերթ ընտրությունները քաղաքական ռևանշի վերածել։ 

Հանգստյան օրերի ներքաղաքական անակնկալը մատուցեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բացի նրանից, որ ընտրողների մասնակցության թիվն աննախադեպ ցածր էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում։ Անկուսակցական Գևորգ Փարսյանը տասը տոկոս առավելությամբ հաղթեց Նարեկ Բաբայանին։ 

Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ իրենց թեկնածուի պարտությունը կարող է կապված լինել նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին՝ Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման առաջացրած դժգոհության հետ։ 

Փաշինյանը Էջմիածնի բնակիչներին շնորհավորել է Հայաստանում անկախության տարիների առաջին կին քաղաքապետին ընտրելու կապակցությամբ։ Դիանա Գասպարյանը, որին սատարում էր «Քաղաքացիական պայմանագիրը», 11 մրցակիցներին հաղթել է մեծ առավելությամբ։ Համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Դիանան թիմակիցների հետ տոնում է հաղթանակը։ 

Նիկոլ Փաշինյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր է վերադարձել Լիբանանից։ Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի , վարչապետ Սաադ Հարիրիի , հայ համայնքի հետ։  Անթիլիասում հանդիսավոր արարողությամբ նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ի հոգեւոր գործունեության 50-ամյակը։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 4 եղբայրներին կանչել են Հատուկ քննչական ծառայություն։ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Մովսիսյանները հարցաքննվել են, թե ինչ քրեական գործի շրջանակում, ՀՔԾ–ն չի մանրամասնում։ 

Դոլարն ու եվրոն թանկացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 22-ին կազմել է 484, եվրոյինը՝ 556, բրիտանական ֆունտինը՝ 630 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է՝ կազմելով 7.41 դրամ։ 

Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 23-ին սպասվում է անձրեւ։ Մայրաքաղաքում նույնպես սպասվում է անձրև, գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ