News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին NEWS.am–ին ասաց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու։ Առաջադրելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նշենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18։00–ն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ