News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նման դեպք չունենք, որ մաքսանենգ ճանապարհով թմրանյութը բերվի երկիր եւ մնա երկրում:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով 2018 թվականի 10 ամիսների տվյալները:

«Ունենք դեպք, որ թմրանյութը մաքսանենգ ճանապարհով մտել է Հայաստան, եւ դուրս գալու ճանապարհին փորձը կանխվել է: Մեկ այլ դեպքում էլ, Իրանի քաղաքացին 13 կգ մետամֆետամին պարունակուղ 4 նկարներ մաքսանենգ ճանապարհով բերել էր Հայաստան եւ փորձում էր արտահանել Ավստրալիա «Կարգո»-ի միջոցով»,-ասաց Վարդանյանը:

Նա անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզում արած հայտարարությանը, թե Իրանի հետ սահմանին նարկոթրաֆիքինգ գոյություն ունի. Վարդանյանի խոսքով վարչապետի հայտարարությունից հետո հենց հաջորդ օրը ստացվել է հանձնարարական, կազմվել է օպերատիվ խումբ, որը հիմա ուժեղացված ծառայություն  է իրականացնում Մեղրիի մաքսային կետում:

«Այդ գործուղումը տվել է իր արդյունքը, ունենք նոր բացահայտում, որը դեռ մամուլում հրապարակված չէ: Երեկ երեկոյան Մեղրիի մաքսակետում ՀՀ քաղաքացու մարմնի միջից հանել ենք 52 գրամ ափիոն տեսակի թմրանյութ: Թմրամիջոցների առումով ամենաթիրաայինը Մեղրի մաքսային կետն է եւ պատահական չէ, որ վարչապետն էլ շեշտադրում արեց հենց այդ մաքսակետի հետ կապված»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ