News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Օրը սկսվեց սոսկալի լուրով։ Լուսադեմին հրդեհ է բռնկվել Լոռու Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտյա տներից մեկում, հրդեհի զոհ է դարձել ընտանիք՝ 59–ամյա Անուշ Բալասանյանը դստեր՝ Վահանուշ Հակոբյանի եւ 12–ամյա թոռան Գրիգոր Գրիգորյանի հետ։ Անուշ Բալասանյանի որդին 26-ամյա Դավիթ Հակոբյանը է ստացել շուրջ 40 տոկոս այրվածքներ, նրա վիճակը կայուն ծանր է, տեղափոխվել է Երեւան՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, այնտեղ բուժումը շարունակելու։ Նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացումից։

Այս թաղամասում 296 ընտանիք ապրում է փայտաշեն տներում։ 88-ի երկրաշարժից հետո անօթեւան ընտանիքներին տեղավորելու համար պետությունը կառուցեց այն՝ որպես ժամանակավոր ապաստան․ ժամկետը ձգձգվեց՝ 3 տասնամյակ է անցել, մարդիկ դեռ փայտաշեն տներում են։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը, պաշտպանական կողմը առաջարկում է գրավ կիրառել՝ 20 միլիոն դրամ: Կալանավորվելուց 6 ամիս անց առաջին անգամ գեներալ Գրիգորյանը դատարան եկավ։ Մինչ այդ նա ցանկություն չէր հայտնել մասնակցելու նիստերին, փաստաբանն ասաց, դատավորի կանխակալ վերաբերմունքի պատճառով։

Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն են կանչել: Սա փաստաբանը արտառոց չհամարեց, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ Գրիգորյանի մոտ 16 հիվանդություն է հայտնաբերվել։

Ի դեպ, իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ Մանվել Գրիգորյանի դեմ։ Երեւանի մի բնակիչ հիշել է 90-ականները, հայտնել, որ գնել էր Ալավերդյան 16 հասցեին հարակից 40 ք/մ տարածք, եւ օգտագործել որպես օդամղիչ հրաձգարան: 1997-ին Մանվել Գրիգորյանը և նրա կողմնակիցները իրեն սպառնացել են, քանդել  են հրաձգարանը եւ հափշտակել տարածքը:

Նույն դատարանում այսօր քննվել է նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա 1 մլրդ դրամ գրավով ազատ արձակվել։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, Ղազարյանը կրկին կալանավորել էր։ Նա մեղադրվում է ապօրինի հարստացման համար։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որ դեկտեմբերի 11-ը հայտարարել էին պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր, ակցիա են արել Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով ազատ արձակել Քոչարյանին։ Ցուցարարների ձեռքին եղել են հայերեն և անգլերեն պաստառներ՝ «Հայաստանի երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ», «Կողմնակալ արդարադատություն» գրություններով։ Նախաձեռնող խմբի ղեկավար հայտարարել է, որ սկսվում է երկարատեւ պայքար։

Դոլարը շարունակում է թանկանալ, փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ։ Եվրոն ու բրիտանական ֆունտը էժանացել են, եվրոն 552 դրամ է, ֆունտը՝ 612, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 30 դրամ:

Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպասվում են տեղումներ, մառախուղ, լեռներում` ձյուն: Երեւանում կանխատեսվում է անձրեւ եւ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝  +7+9։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ