News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գործում է միջպետական արարողակարգ, որի համաձայն՝ այդպիսի շնորհավորանքներն ընդունված չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով հարցին, թե ինչու Մոսկվան չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ։

Դեսպանի խոսքով՝ շնորհավորանքները հղվում են այն բանից հետո, երբ արդեն տեղի է ունեցել նշանակումը. «Մենք հետեւում ենք իշխանական կառույցների ձեւավորման ժամանակացույցին, այդ իսկ պատճառով այդտեղ հարցեր չեն առաջանում»,–պարզաբանեց դեսպանը։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակի էությունը հստակորեն արտացոլված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, որում ասված է, որ Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության ու երկկողմ հարաբերությունների զարգացման. «Մենք շահագրգռված ենք ամենաակտիվ համագործակցության, հասնել փոխադարձ վստահության, փոխըմբռնման, միասին որոշել գործնական հարցերը»,–եզրափակել է դիվանագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ