News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանը  հունվարի 1-ից արդեն 8 օր հազար խորանարդ մետր գազի համար վճարում է 15 դոլարով ավելի, գազը 150-ից  թանկացել է 165 դոլարի, որը սպառողների վրա չի անդրադառնա՝ Փաշինյանի նշած ներքին կարգավորումների շնորհիվ, բայց 15 դոլարով ծանրացող պարտավորությունը ինչպես եւ ինչի է հաշվին կոմպեսացնելու պետությունը, դեռ հայտնի չէ։ Գազպրոմը հայտարարել է, որ շարունակում է աշխատանքը Հայաստանի կառավարության հետ գազի ներքին սակագնի հարցի շուրջ։

Հունվարի 10-ին օպերայի շենքում տեղի կունենա պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 7-րդ գումարման Ազգային Ժողովն առաջին նիստը կանցկացնի հունվարի 14-ին։ Նոր խորհրդարանը կունենա 3 խմբակցություն՝ 132 պատգամավորով։ Պաշտոնների բաշխման ինտրիգը գրեթե լուծված է, մնում է միայն ընդդիմության գլխավոր պաշտոնի հարցը, երրորդ փոխոսնակի աթոռին հավակնում է և ԲՀԿ-ն, և Լուսավոր Հայաստանը։ Այս հարցը կախված է «Իմ քայլի» քվեարկությունից, նախօրեին Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ դեռևս որոշում չունեն, բայց սկզբունք պետք է գործի, որ ԱԺ փոխնախագահ ընտրվի այն ընդդիմադիր կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել, փաստորեն ակնարկելով, որ նախապատվությունը տրվելու է ԲՀԿ-ական թեկնածուին։

Ձմեռային զորակոչի առաջին օրն է։ Ինչ փոփոխություններ են սպասվում նորակոչիկներին զորամասերում։ Նրանց հագուկապի որակի եւ պարտադիր դարձած ծանրոցների խնդրին դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանը, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվել են, նոր տեսակի կոշիկները շուտով կհասնեն զորամասեր , բայց ծանրոց ուղարկելու սովորությունը չի հաղթահարվում, եւ սրան կարծես համակերպվում են նաև  Զինված ուժերում, գլխավոր շտաբի պետը համարում է, որ ճիշտ չէ ծանրոցի արգելքը։https://news.am/arm/news/489570.html

Այսուհետեւ բոլոր զինվորները հասանելի կլինեն, պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները՝ նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ կարող են ունենալ բջջային հեռախոսներ:

Այնուամենայնիվ զորակոչի հենց առաջին օրը տհաճ միջադեպից խուսափել հնարավոր չեղավ, դեպի հավաքակայան ընթացող ավտոբուսը շրջափակեցին քաղաքացիական մեքենաներ, մի խումբ երիտասարդներ լցվեցին ավտոբուս՝ ինչ-որ հաշիվներ պարզելու: Շուտով Պաշտպանության նախարարությունն արձագանքեց՝ միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Դրա առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզվող Նարեկ Գուրուրյանին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ: Հիշեցնենք, որ Ամանորին մի քանի երիտասարդներ ռեստորանում վեճի էին բռնվել, ծեծկռտուքի ժամանակ դանակի հարվածից մահացել էր Կարագանդայի 23-ամյա բնակիչ։ Երեք հոգի կալանավորվել է, որոնցից երկուսը հայեր։ Այդ սպանությանը հաջորդել էին բողոքի ցույցեր, սրվել էին հակահայկական տրամադրությունններ, սոցցանցերում հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր էին հնչում, քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու համար։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ  երկրորդ անգամ կալանքի որոշում կայացվեց։ Առաջին որոշումը Վերաքննիչը բեկանել էր, այնուհետև Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու նրան առաջադրված մեղադրանքը լրացվել էր և դարձյալ կալանքի միջնորդություն ներկայացվել, որը դատարանն ընդունեց։

Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձվեց։ Գրավով կալանքից ազատվելուց հետո նա մտադիր էր մեկնել Գերմանիա բուժվելու նպատակով, սակայն անձնագիրը ՀՔԾ-ում էր։ Մայրապետյանի պաշտպանները դիմել էին ՄԻԵԴ, արդեն հաջորդ օրը՝ հունվարի 3-ին եվրաոպական դատարանը հարցեր էր առաջադրել Հայաստանի կառավարությանը, պահանջելով անհապաղ տեղեկացնել, թե որո՞նք են Մայրապետյանի անձնագիրը պահելու իրավական հիմքերը։ Անձնագիրը տիրոջ մոտ է, բայց նա չի կարող հեռանալ Հայաստանից, ՀՔԾ-ն հայտարարել է, որ դա կդիտարկվի խափանման միջոցից խուսափելու փորձ։

Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 554, զգալիորեն՝ 6 ու 40 դրամով թանկացել է բրիտանական ֆունտը՝ 618 դրամ է, ռուսական ռուբլին 7 ու 22 դրամ է։

Հայաստանում հունվարի 9-ին սպասվում են տեղումներ՝ ձյուն եւ ձնախառն անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: Երեւանում հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյուն, ցածրադիրում՝ թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +2+4:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ