News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


7-րդ գումարման Ազգային Ժողովի պատմագամավորներն այսօր օպերայի թատրոնում հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց բաժին մանդատները։ Առաջին մանդատը հանձնեց ամենատարեց ընտրողը՝ 103-ամյա Բավական Փիլոյանը։ https://news.am/arm/videos/20594.html

Ի դեպ, նաև բացակա կար, Գագիկ Ծառուկյանը մանդատների հանձման արարողությանը չէր մասանկցում զբաղվածության պատճառով․ պարզաբանեց նրա մամուլի խոսնակը։ 

Այս խորհրդարանի տարիքային շեմը սկսվում է 25-ից, ամենաերիտասարդը Սոնա Ղազարյանն է, որ ներկայացավ որպես երկու շարժման համահեղինակ, հետեւաբար՝ պատրաստ նաեւ պատգամավորական աշխատանքի։ 

Կառավարության կազմի երեք անդամ՝ Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մանկունցը, Մխիթար Հայրապետյանը, գործուղվում են խորհրդարան, Նիկոլ Փաշինյանի առաջարկով նրանց ծափահարեցին համատեղ աշխատանքի համար։ 

Կառավարության կառուցվածքի փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն, բայց Փաշինյանը բացատրեց՝ խաչ չեն քաշում Սփյուռքի նախարարության վրա, ընդհակառակը՝ մտադիր են առավել արդյունավետ հարաբերություն ձեւավորել եւ արդեն ունեն դրա մոդելը։

Կառավարության չնայած թեթեւ օրակարգին, մի դրվագ բավականին տպավորիչ էր, այնքան որ վարչապետի պաշտոնակատարի ճնշումը, ինչպես ինքն ասաց, բարձրացավ․ որդեգրման ընթացակարգերի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը օդում կախված լուրեր հայտնեց, թե արտասահմանից երեխաներ են որդեգրում օրգանները վաճառելու նպատակով։

Եվս մեկ մեղադրյալ Մարտի 1-ի գործով։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Նախկին նախարարը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել, այնուամենայնիվ՝ նաեւ չհերքեցին։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավորը ինքնաբացարկ է հայտնել: Նախկին նախագահի փաստաբանը դա գնահատեց որպես արդարադատությունից խուսափելու ձգտում, հիշեցրեց՝ բոլոր հիմնավորումներն ավելի վաղ հայտնի էին, եւ դատավորը կարող դեռ դեկտեմբերին ինքնաբացարկ հայտնել։ Արամ Օրբելյանը տեղեկացրեց նաեւ, որ Քոչարյանը դեռևս ցուցոմունք չի տվել, քանի որ նրան առաջադրված մեղադրանքն անհասկանալի է փաստաբանական խմբին: Ասաց՝ տեքստում կրավորական սեռով ձեւակերպումներ են, եւ պարզ չէ, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվում Քոչարյանին: Պարզաբանման համար դիմել են ՀՔԾ։

Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոն թանկացել է մոտ 3 ու կես դրամով, փոխարժեքը 559 դրամ է, բրիտանական ֆունտը 619 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 24 դրամ:

Հունվարի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը զգալի փոփոխություններ չի կրի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -5-7, վաղը ցերեկը՝ +1+3:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ