News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն այսօր կես ամիս ընդմիջումից հետո լայվ մտավ ու բավական երկար խոսեց՝ մոտ 40 րոպե։ Նախ խաշի թեմայից․ Փաշինյանը պատկերավոր բացատրեց՝ ինքն էլ, նախորդ վարչապետն էլ հավասար թվով աչք ու ականջ ունեն, և այս նմանություններով փորձ է արվում հանրապետականացնել իրենց և համոզել մարդկանց, որ ոչինչ չի փոխվել։

Հաջորդը՝ ճանապարհ փակողների մասին․ Մանվել Գրիոգրյանի ազատ արձակման դեմ բողոքողների այդ մեթոդը Փաշինյանը չի սատարում, նրա տպավորությամբ՝ Էջմիածնում փորձում են առիթից օգտվել եւ կլանային հաշիվներ մաքրել։

Բազմոցին նստողները բարիքներ իզուր կսպասեն․ Փաշինյանը հայտարարեց՝ նրանց կյանքը երբեք չի փոխվելու․ պետք է աշխատել և հարկեր վճարել։

Ազգային ժողովը շարունակեց նախօրեին սկսած առաջին նստաշրջանը: Իշխանության բաժին երկու փոխանախագահների ընտրությունը անցավ առանց մրցակիցների և ինտրիգի, Ալեն Սիմոյնյանը ստացավ 109 ձայն, Լենա Նազարյանը՝ 124 ձայն։ Երրորդ փոխնախագահի պաշտոնի համար ԲՀԿ-ն էլ, «Լուսավոր Հայաստանն» էլ թեկնածու էին առաջադրել։ Նախապատվությունը պետք է որոշեր Իմ քայլը՝ իր 88 ձայներով։ Ընդդիմության երկու թևերը, չնայած հայտարարում էին, որ չեն թիրախավորել իրար, չդիմացան խայթելու գայթակղությանը։ 

Գագիկ Ծառուկյանը, որ չնայած երկարամյա պատգամավորությանը՝ երբեք չէր մոտեցել ամբիոնին, այսօր առաջին անգամ անցավ այդ ճանապարհը՝ դիմելու կլասիկ պատգամավորին։

«Իմ քայլը» սատարեց ԲՀԿ-ի թեկնածուին, ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Վահե Էնֆիաջյանը՝ 108 ձայնով, իսկ մյուս թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը, ստացավ 19 ձայն եւ վարդերի փունջ Էնֆիաջյանից։

Մարուքյանի թիմն էլ էր նվեր պատրաստել, եթե պարտվեր ԲՀԿ-ական թեկնածուն։

Նոր Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Կավելանան Մարդու իրավունքների եւ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովները: ԲՀԿ-ն կունենա 2, «Լուսավոր Հայաստանը» 1 հանձնաժողովի նախագահ։

Սեյրան Օհանյանը խոսեց։ Մեղադրանքը, որ նրան առաջադրվել է Մարտի 1-ի գործով, պաշտպանության նախկին նախարարը համարում է անհիմն։ Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը եւ զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր եւ հեռահար, անհայտ նպատակների համար։ Իրավիճակն, ըստ Օհանյանի, տագնապալի է, նա նշել է՝ խիստ զգուշացնում եմ՝ այս ապօրինությունները խարխլում են պետականության հիմքերը։

Ֆանտոմաս ներկայացած անձը թալանել է Դավիթաշենում գործող Varks.am-ը. կողոպտիչն աշխատակիցներին ասել է, որ ոչ մեկին չի ուզում վնասել, պարազապես ինքը Ֆանտոմասն է եւ իրեն փող է հարկավոր․ նա հափշտակել դրամարկղի ողջ գումարը և փախել։ Ոստիկանությունը փնտրում է ֆանտոմասին։

Եվ նյարդեր դատարանի բակում․ մի քաղաքացի, ըստ երևույթին տեսախցիկներ տեսնելով, հանկարծ սկսեց գոռգոռալ, թե դատն անընդհատ հետաձգում են, իսկ ինքը ուզում է հեռանալ երկրից։

Դոլարի փոխարժեքն այսօր փոքր-ինչ աճել է՝ 486 դրամ է, եվրոն էժանացել է՝ 556 դրամ է, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626 դրամ, ռուսական ռուբլունը՝  7 ու 25 դրամ:

Հայաստանի որոշ շրջաններում հունվարի 16-ին սպասվում է ձյուն և մառախուղ։ Երեւանում հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +3+5:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ