News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ կապված Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի հետ:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր  «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում:

Անընդունելի համարելով ՄԻԵԴ-ում գործերի քննության ընթացակարգերից հանրային լայն շրջանակների ոչ բավարար տեղեկացված լինելու իրողությունից օգտվելով հանրային թյուրընկալումներ ձեւավորելու նման գործելակերպը՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պազաբանել, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տեւական փորձ ունեցող իրավաբաններին չի կարող հայտնի չլինել, որ Եվրոպական Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» եւ որեւէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում:

Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոցների կիրառումը բավականին տարածված է Եվրոպական դատարանի պրակտիկայում, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ստացված գանգատների քննության ընթացքում:

Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը, առանց որեւէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում  է իր առողջական վիճակին եւ բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում:

Եվրոպական դատարանի կողմից ներկայացված դիտարկումները եւ, ընդհանուր առմամբ, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը ինչպես նախքան միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել եւ գտնվում են  ՀՀ դատախազության եւ վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, եւ հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները եւ եզրակացությունները՝ ձեռնարկվել եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման»,– ասվում է հայտարարությունում։

ՄԻԵԴ-ը հօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին մարդկանց թրաֆիքինգի հատկանիշներով 8 քրվարույթ է եղել. 3-ը վերաբերել է աշխատանքային,  5-ը՝ սեռական շահագործմանը
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները...
Սյունիքում ՊՆ զինծառայողի հետ կապը կորել է
Առայժմ հստակ չէ՝ արդյո՞ք զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ գերի է ընկել...
Խուլիգանություն Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում. հայհոյել է ու փորձել է պայթեցնել իր մոտ եղած նռնակը
Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական...
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 19-ին, ժամը 20.00-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում «Օպել» մակնիշի...
Մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործության դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 15 մարդ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 21-ը...
Վլ.Գասպարյանի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ