News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի 4 քաղաքացիները, որոնք Հայաստանում աղետալի դրության մեջ էին հայտնվել, այսօր Հնդկաստան են վերադարձել: Այս մասին ասվում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հաղորդարությունում:

Ավելի վաղ չորս հնդիկներ սոցցանցերի միջոցով դիմել էին տեղացի պատգամավորին իրենց հայերնիք վերադարձնելու խնդրանքով: Հնդկաստանի ոստիկանությունը հայտնաբերել էր 4 մարդու, այդ թվում Հայաստանում գտնվող զբոսաշրջային գործակալի, որոնք խաբեւության ճանապարհով անցյալ տարվա դեկտեմբերին տուրիստական վիզայով 4 մարդու Հայաստան էին ուղարկել՝ խոստանալով նրանց համար աշխատանքային վիզաներ պատրաստել, գրում է Hindustan Times-ը:

Նրանք աշխատանքի չէին տեղավորվել, երիտասարդները նաեւ նշել էին, որ 5 օր ոչինչ չեն կերել եւ տան տերը նրանց խնդրել էր հեռանալ բնակարանից: Նախօրեին Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջը նշել էր, որ Հայաստանում Հնդկաստանի դեսպանը կապ է հաստատել նրանց հետ եւ ամեն կերպ աջակցում եւ օգնում է նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ