News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դիրքերում զինվոր է զոհվել։ Պաշտպանության նախարարի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայկական ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը։ Նա Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ էր, մեծացել է մանկատանը:

Այսօր Պետություն-համայնք համագործակցության համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Փաշինյանը։ Նա խոսեց պաշտոնյայի ակնկալվող կերպարի մասին, ասաց՝ շատ լուրջ պրոբլեմ ունենք, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները հաճախ շարունակում են գործել:

Համաժողովի ընթացքում, սակայն, կոնֆլիկտ եղավ հին ու նոր պաշտոնյաների միջեւ,  ամբիոնին մոտեցած Այգեստանի գյուղապետին Արարատի մարզպետը հրահանգեց կարճ կապել, գյուղապետը զայրացավ։

Մեծ կրճատումներ են սպասվում մարզպետարաններում, արդյունավետ աշխատելու համար աշխատակիցների 30 տոկոսից կհրաժարվեն։ «Արդեն իսկ սխեման կա»․- հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը։

Կասկածելի արժանիքով նոր պաշտոնյաները չպետք է միլիոնների պարգեւավճարներ ստանային․ այս դժգոհությամբ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի առաջ եւ պահանջում էին պարգեւավճարները վերադարձնել բյուջե։

Այս խմբի հարևանությամբ բողոքի ևս մի քանի ակցիաներ էին։ Արագածի գյուղի մոտ 480 տուն վարկերի եւ ջրի պարտքերի պատճառով  կարող են կորցնել գույքը․ Փաշինյանին 3-րդ նամակն են ուղարկում, դեռ արձագանք չկա։

Հացի փող վաստակելու իրավունք էին պահանջում բացօթյա առեւտրակնները։

Նոր իշխանությունը հնի կենցաղով է ապրում եւ ի վերջո բացարձակապես կկտրվի ժողովրդից, կլինի այն, ինչ կար։ Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը անցյալի կրկնության նշաններ է տեսնում։

«Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության Նարեկ Սամսոնյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքում հարցեր էր ուղղել Սեյրան Օհանյանին, թե ինչու է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ, նաեւ նշել էր, որ  սպայական դավաճանությունը պատժվում է գնդակահարությամբ: Այս գրառման համար Սամսոնյանին այսօր կանչել էին 6-րդ  վարչություն։ Ոստիկանությանը դիմել էր Օհանյանի փաստաբանը՝ հայտարարելով, որ այդ գրառմամբ  նախաքննական գաղտնիք է հրապարակել՝ ըստ Սամսոնյանի, փաստացի հասատելով, որ այդ ցուցմունքը իրականում եղել է։

Շարմազանովը քննդատել է կառավարության ծրագիրը, նախորդը նա կենացների ժողովածու էր անվանել, այս մեկը, ասում է, նույնիսկ կենաց չէ, այլ Փաշինյանի խոստումների չիրականացման արձանագրում, որովհետև խոստանում էր թռիչքային զարգացում, ստացանք անկում, խոստանում էր նոր աշխատատեղեր, նախարարություններ է կրճատում և այլն։

Արփինե Հովհաննիսյանն առայժմ լքում է Հանրապետական կուսակցությունը։ Նա այսօր մի երկար տեքստ է հրապարակել իր առաջիկա անելիքների մասին, գրել, որ փաստաբանի արտոնագիր է ստացել, հասարակական կազմակերպություն բացել, իսկ անդամակցությունը հանրապետականին այս փուլում որոշել է կասեցնել։

Հայոց արծիվների ղեկավար Խաչիկ Ասրյանը Փաշինյանին երկու տարբերակ է ցույց տվել իշխանությունը պահելու համար։ Առաջին՝ թույլ չտալ պատերազմ, երկրորդ՝ եթե այնուամենայնիվ պատերազմ սկսվի, միայն հաղթել։ Հակառակ դեպքում՝ հայտարարել է, որ Փաշինյանը պետք է ինքնակամ հեռանա 24 ժամում։

2020 թվականին Արցախը նախագահ է ընտրելու եւ արդեն թեկնածուների անուններ են հնչում՝ Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան։ Երրորդ հավակնորդը Վիտալի Բալասանյանն է՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նա այսօր հայտարարել է, որ կսկսի քաղաքական կոնսուլտացիաների շարք, եւ եթե համոզվի, որ աջակցություն է վայելում, ուրեմն՝ անկասկած կմասնակցի նախագահական մրցապայքարին։

Դոլարը շարունակում է թանկանալ, փոխարժեքն այսօր կազմել է 489 դրամ, եվրոն 553 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 632, ռուսական ռուբլին կայուն է, փոխարժեքը  7 ու 45  դրամ է:

Փետրվարի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը՝ ցերեկը՝ +8+10։ 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ