NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15։30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կալանավոր է փախուստի դիմել։
Նախանական տեղեկություններով՝ կալանավորը փախել է հիվանդանոցի պատուհանից։
Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ կալանավորը բուժման նպատակով հիվանդանոց էր տեղափոխվել դեռևս մեկ շաբաթ առաջ։ Նա բուժում էր ստանում հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում։
Գրիգորյանի խոսքով՝ կալանավորը անցյալ շաբաթ ևս փախուստի փորձ է կատարել, ինչը սակայն նրան չէր հաջողվել։