News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ–իրանական հարաբերություններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում շեշտեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։  

«Բազմաթիվ պատճառներ կան, որոնց հետեւանքով մենք չենք կարողանում իրացնել այն հսկայական ներուժը, որն առկա է Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմաթիվ ոլորտներում, հատկապես տնտեսական հատվածում եւ այդ պատճառների մեջ միմյանց չճանաչելու հանգամանքը շատ կարեւոր է։ Մենք շատ վատ ենք ճանաչում Իրանը, ցավոք սրտի, համենայն դեպս որոշում կայացնողներին եւ կոնկրետ գործընթացների պատասխանատուների մակարդակով, Իրանում էլ լավ չեն ճանաչում Հայաստանը»,–նշեց նա։

Իրանագետը հավելեց՝ Իրանը յուրահատուկ մշակույթ ունեցող պետություն է, նրա հետ աշխատելիս պետք է  հաշվի առնել բոլոր նրբություններն ու իրանական գործելաոճի առանձնահատկությունները։

«Շատ դեպքերում մենք ունենք նաեւ սուբյեկտիվ պատճառներ, հատկապես միջին օղակի պաշտոնյաները առանձնապես մեծ ջանք չեն գործադրում իրենց հատկացված աշխատանքի բաժինն իրակնացնելու համար, հետեւաբար ակնհայտ է, որ հայ–իրանական հարաբերություններում որեւէ անլուծելի եւ չիրականացվելիք խնդիր չկա, ուղղակի մենք պետք է ունենանք համապատասխան ճանաչողության մակարդակ, գործիքակազմ եւ ունենանք մարդիկ, որոնք սրտացավորեն կզբաղվեն այդ գործընթացներով»,–աաց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը, սակայն, ընդգծեց՝ եթե մեզանում պաշտոնյաները շարունակեն այսպիսի թեթեւամտությամբ վերաբերվել հանձնարարված աշխատանքին, ապա հնավար չի լինի հասնել դրված նպատակներին.  «Եթե մենք շարունակենք այսպիսի թեթեւամտությամբ վերաբերվել մեր հանձնարարված աշխատանքին, ապա չեմ կարծում, որ կհասնենք այն տեսլականին, որը բոլորս երազում ենք մեր պետության համար։ Մեր պետության տեսլանականը տարածաշրջանում գերտերություն դառնալն է, իսկ դրա համար մենք պետք է փոխենք հասարակության ընկալումները աշխատանքի նկատմամբ, աշխատանքը որակյալ իրականացնելու համար»։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Իրանը պատրաստ է հակաքայլերի, եթե փոխվի Հայաստանի ողջ սահմանը, այլ ոչ միայն Սյունիքը. փորձագետ
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցություններում...
Քննարկվել են շինարարական տարբեր նյութերի հայ-իրանական արտադրության ստեղծման հնարավորությունները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը...
Սյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների պատվիրակությանը. Քննարկել են հնարավորն համագործակցության շրջանակը
Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ…
Ամենաշատ