News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իմ ֆեյսբուքյան էջում վերջին գրառումը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ուղղված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը՝ անդրադառնալով այն գրառմանը, որտեղ գյուղապետը տարածել էր Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» հումորային կատարումը։

«Ես հետևից խոսացող չեմ, եթե բան ունենամ ասելու, իրեն էլ կասեմ։ Ընկերներիցս մեկն ասում է՝ կիսվել ես, եկել է իմ էջին, ինչի՞ ես սենց բան ասում, ասում եմ՝ ախպեր քեզի չէ, երգը լսի, այ ցավդ տանեմ»,–ասաց նա։

Գյուղապետը հավաստիացնում է՝ պարզապես հավանել է կատարումը և այդ պատճառով է տեղադրել իր էջում. «Հա, երգիչ ա, երգել ա, երգը դուր ա եկել, կիսվել եմ, ի՞նչ ա եղել։ Ոչ մեկին ուղղված չէր, երգ ա, մարդը երգում ա, ուրախանում ա,  ո՞ւմ պիտի ուղղված լիներ, հիմա մենք իրավունք չունենք մարդու երգը հավանենք կամ կիսվենք»,–ասաց նա։

Նկատառմանը, որ երգի վերնագիրը խոսուն է, նորընտիր գյուղապետը հարցրեց. «Ի՞նչ ա խոսում։ Ես էդ տղուն շատ եմ սիրում, դրա համար էլ կիսվել եմ։ Եթե որևէ մեկը դա ընդունել է որպես վիրավորանք, ես հազար ներողություն կխնդրեմ»։

Հիշեցնենք, որ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տալուց առաջ հայտարարել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն կանչել է եւ պահանջել, որպեսզի հրաժարական ներկայացնի։ Չնայած, մարզպետն Անդրեասյանի եւ բնակիչների ներկայությամբ հերքել էր, թե նման բան է ասել, սակայն Ռաֆիկ Անդրեասյանը եւս մեկ անգամ վերահաստատել էր, որ մարզպետը նման պահանջով իրեն դիմել էր, ինչը հակաօրինական է։

Իսկ արդեն փետրվարի 17-ին Ռաֆիկ Անդրեասյանը վերընտրվել է համայնքապետի պաշտոնում: Մարզպետ Գարիկ Սարգսյանը 2 օր անց ընդունել է ընտրված գյուղապետին ու շնորհավորել՝ ասելով. « «Վիճարկելու որեւէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, եւ համայնքը ընտրություն կատարի»:

Տպել
Ամենաշատ