News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիրներից  Ալեքսան Զաքարյանը պնդում է, որ ինքը ոչ մի յուրացում չի կատարել։  Այս մասին  NEWS.am-ին ասաց Ալեքսան Զաքարյանը՝ անդրադառնալով նրան, որ ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել՝ ընկերության համահիմնադիրներին մեղադրելով յուրացման մեջ։

«Դեռ նախորդ տարի էր նախաքննությունսկսվել կապված չարաշահումների հետ, սակայն հարկային ստուգումներով պարզվեց, որ ոչ մի չարաշահում չկա։ Ես չգիտեմ, թե ինչու է տնօրենը որոշել նման ցուցմունք տալ, ավելի լավ կլինի նրանից հարցնել»,- ասաց  նա։

Ալեքսան Զաքարյանը նշեց, որ որ «Սեքյուրիթի Դրիմի» տնօրեն Արամ Ղլեչյանը դեռ աշխատանքից ազատված չէ․ «Բողոքի ակցիային էլ աշխատակիցների 10-15 տոկոսն է երեւի երեկ բողոքի ակցիային մասնակցել, նրանց էլ խաբելով են բերել, ասել են, որ մենք ենք նրանց ժողովի կանչել։ Դրանից հետո մենք իրենց բացատրել ենք, նրանք հանգիստ գնացել են աշխատանքի»։

Ավելի վաղ  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ