News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեկ Արագած գյուղի բնակիչները փակել էին Երևան-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 հէկ-երի աշխատանքը; Դրանք, ասում էին, իրենց դաշտերի բաժին ջուրը խմում են, իսկ խողովակներով հասնող ջրի որակը վատն է ։Այս բողոքն ավելի սրվեց, երբ միջամտեց Արագածոտնի մարզպետը՝ չնայած որ եկել էր հանդարտեցնելու նրանց։ Կադրերում վեճ ու աղմուկի մեջ Դավիթ Գեւորգյանը փորձում է մեքենա նստել, հեռանալ, նրան սուլում են եւ վիրավորական բառեր ասում։ 

Գազավորված ըմպելիքներ արտադրողները այսօր նորից կառավարության դիմաց «դըմփ-դըմփ-հու» արեցին, այս անգամ նաեւ թմբուկ խփելով։ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետեւանքով նրանց արտադրանքը կթանկանա, ավելին՝ ասում են՝ ոլորտը կմահանա։ Փոխվարչապետ Մհեր Գրիոգրյանը խոստացավ ցուցարաներին վաղը ընդունել։

Լենուղի գյուղում երկու շենք 88-ից վթարային են, որոնք ոչ միայն խարխուլ են, այլեւ կենցաղի ոչ մի պայման չունեն։ Բնակիչները հինգշաբթի եկել էին կառավարության շենքի մոտ, պայման դրել՝ եթե իրենց խնդիրը չլուծվի, գնալու են ապրեն գյուղի դպրոցում։ Այսօր, խոստումը կատարեցին։ Նրանք մտել էին դպրոց, դուռն էլ փակել։ Ոստիկանների միջոցով միայն հնարավոր եղավ բնակիչներին դպրոցից հանել։ Նրանց ընդունեց մարզպետը, խոստացավ հարցը նորից բարձրացնել կառավարությունում։ Բնակիչները որոշեցին 1 ամիս սպասել։

Երիտասարդը աղջկան սպառնացել է հրապարակել նրա լուսանկարներ, եթե իր հետ սեռական հարաբերություն չունենա։ Այս ահազանգով մարտի 10-ին ոստիկանները Դավթաշենում բռնել են Հայկ Խանսամանյանին։ Նա խոստովանել է, որ սոցիալական կայքից ներբեռնել է աղջկա լուսանկարները եւ նրան շանտաժի ենթարկել։ Ոստիկանությունը նախապատրաստում է նյութեր։

Վրաստանի խորհրդարանում իրավաբանական հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ծեծկռտուք է եղել։ «Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Օթար Կախիձեն մեծամասնության անդամ Իրակլի Բերայան ինչ-որ հաշիվներ են պարզել, որից հետո Կախիձեն սեղանի թղթերը նետել է Բերայայի վրա: Նիստում քննարկվում էր դատավորների ընտրության կարգի մասին օրինագիծը:

Փարիզը նորից տակնուվրա են արել «դեղին բաճկոնները»։ Իշխանության հաշվարկով՝ շաբաթ օրը ցույցի էր դուրս եկել 32 հազար 300 մարդ, մոտ 4000-ով ավելի, քան նախորդ շաբաթ:   Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ տուժել է առնվազն 60 հոգի, վիրավորվել են 42 ցուցարար, 17 ոստիկան և 1 հրշեջ, ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 230-ի: «Դեղին բաճկոնները» գրոհել են էլիտար խանութների, ռեստորանների վրա։ Այրվել է Fouquet's-ը, որ պատմական հուշարձան է, եւ ֆրանսիական էլիտայի հանդիպման վայրը: Այն նաեւ Ազնավուրի սիրելի ռեստորանն էր։

Դոլարը շարունակում է էժանանալ, փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոն 552 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 644, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 53 դրամ:

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ