News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Խորհրդարանը այսօր էլ քննարկեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Երեկվանից հարցեր էին մնացել, եւ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը հետաձգել էր, եկել Ազգային ժողով՝ դրանց պատասխանելու համար։ Հարցերից մեկը Ամուլսարի խնդրով էր, ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ «Լիդիան» ընկերությունն արդեն  դիմել է միջազգային արբիտրաժ եւ լուրջ հարցեր առաջ քաշել:

«Լուսավոր Հայստանի» պատգամավորը քննադատեց արտաքին քաղաքական կուրսը, որ ըստ նրա՝ հիմնված է մեկ ուժային կենտրոնի դոմինանտության վրա։ Բայց Փաշինյանը մտադիր չէ կախվածությունը Ա կետից Բ կետ տեղափոխել, մանավանդ Բ կետը՝ ԱՄՆ-ն  բացարձակ անտարբերության էր մատնել մեր թավշյա հեղափոխությունը։

Իսկ պատգամավոր Գոռ Գեւորգյանը այսօր դարձյալ գայթակվեց պաթոսով, նա հին հայերենով մի անգամ արդեն խոսել էր ամբիոնից, այս անգամ խոսքը նոր հայերեն էր, բայց էլի առատ բառերով։

Խորհրդարանում խոզերին էլ հիշեցին, որոնց անկում է նկատվում, ԲՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին զգուշացրեց, թե Ամանորին ինչից կզրվեն ինքն ու նա, եթե չզարգացնեն խոզաբուծությունը։

Խորհրդարանին զվարճացրած մի քանի դրվագ էլ՝ առանց մեկնաբանության։

ՀՀԿ վերնախավն այսօր Եռաբլուրում էր, կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան տարեդարձի առիթով։ Քաղաքականության մեջ կուսակցությունը ռեսթարթի է նախապատրաստվում։ Սա նրանց գլխավոր մեսիջն էր լրագրողների հետ զրույցներում։

Օրեր առաջ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել էր լռությունը՝ խոստանալով խոսել, երբ ժամանակը գա։ Այդ ժամանակը, ըստ Աշոտյանի, մոտենում է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրեր առաջ դասախոսություն էր կարդացել օպերատիվ հավաքի ժամանակ։  Ավինյանը բանակում չի ծառայել, բայց դասախոսում է գեներալների, ինչու․ լրագրողը հարցրեց Սասուն Միքայելյանին։

Լրագրողները Միքայելյանին հիշեցրին նաեւ Մեղրիի դեպքը, զինվորը ծաղկամանում կանեփ է աճեցնում, երբ, ինչպես հայտարարվում է, երկրում իրավիճակ է փոխվել։

Ձերբակալվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Երեկ մամուլի հրապարակած լուրը այսօր հաստատեց ԱԱԾ-ն։ Ըստ ծառայության տվյալների՝ հանցակից փաստաբանը խոշոր կաշառք է փոխանցել դատավորին, որից անմիջապես հետո նրան բռնել են: Հարուցվել է քրեական գործ։

«Արարատի» եզրային հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանեն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ բողոքելով, որ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկու անգամ ծեծել է իրեն։ Հարավաֆրիկացի 22-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ նախ մարտի 2-ին «Արարատի» պարտությունից հետո մարզիչը ապտակել է իրեն եւ ասել՝ խփում է ժպտալու համար։ Հաջորդ միջադեպը եղել է մարտի 25-ին, մարզիչը հայհոյել է նրան, անվանելով՝ անպետք սեւ արտասահմանցի, եւ հարվածել։ Այս մեղադրանքներին արձագանքել է մարզիչը՝ հայտարարելով՝ «Բացահայտ սուտ է: Նա ծույլ ու ստախոս ինչ-որ մեկն է: Ավելին, գող է: Գողացել է մարզահագուստ, ինչի համար դիմելու են ոստիկանություն»։ 

Դոլարի փոխարժեքը կայուն է, այսօր, կազմել է 486 դրամ, եվրոն 547 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 638, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 50 դրամ:

Հայաստանում մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյուն, հովիտներում՝ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +6+8։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ