News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։

Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաեւ տուրիստական գործակալությունը։

Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները եւ նշել է, որ Meat Market-ի եւ LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։

Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
ՀՀ ֆինանսերի նախարարությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ համաժողովում լայն...
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում (ուղիղ)
Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար...
Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին
Հրապարակում կարմիրբերետավորների մեծ ուժեր են կենտրոնացած...
Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին
Հրապարակում կարմիրբերետավորների մեծ ուժեր են կենտրոնացած...
Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին
Այստեղ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Մհեր...
«Ժողովուրդ».Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է.Սուտ 206
Իհարկե, այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ...
Ամենաշատ