News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին Բաքվի Բողոքարկիչ դատարանում կայացել է NİDA շարժման ակտիվիտ Բայրամ Մամեդովի 30 օրով վարչական կալանքի մասին բողոքի քննությունը:

Contact.az-ը հաղորդում է, որ նա 30 օրով վարչական կալանքի էր դատապարտվել ոստիկանությանը չհնազանդվելու համար: Դատարանում Մամեդովը հերքել էր մեղադրանքը եւ այն կեղծ անվանել: Բացի այդ նա հայտնել էր Բինագադինի մեկուսարանում իր նկատմամբ կիրառված խոշտանգումների մասին:

Նրա մարմնին բռնության հետքեր են եղել. դեմքը այտուցվել է, կապտուկներ են եղել: Մամեդովի խոսքով՝ նրան ծնկի են իջեցրել են ոտքերով եւ բռունցքներով ծեծել:

Սակայն դատարանը չի բավարարել բողոքը: Միեւնույն ժամանակ, դատավորը որոշում է կայացրել խոշտանգումների մասին ակտիվիստի բողոքի  քննության մասին դատախազություն դիմում ուղարկել:

Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել էին այն բանից հետո, երբ 2016-ի մայիսի 10-ին Հեյդար Ալիեւի հուշարձանին քաղաքական կարգախոսներ էին գրել:

Երկուսին էլ խոշոր քանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության  մեղադրանքով դատապարտել էին 10 տարվա ազատազրկման: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել էր որպես «խղճի բանտարկյալներ»:

Երկուսն էլ այս տարվա մարտի 16-ին համաներման արդյունքում ազատ էին արձակվել: Ազատ արձակելուց հետո Մամեդովը լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում սուր քննադատության էր ենթարկել Ադրբեջանի իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ