News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները պարբերաբար անդրադառնում են բանակում ոչկանոնադրական հարաբերություններին, այդ հարաբերությունների հետեւանքներին (երբեմն՝ մահացու ելքով), սպայակազմի անպատժելիությանը։ Նույն պարբերականությամբ իշխանամետ մամուլում հայտնվում են զինվորականների կոչեր՝ «տեղեկատվությունը պահել թշնամուց», առաջին հերթին նկատի ունեն ոչինչ չհայտնել բանակում զինվորների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։

Վերջին նման կոչը հնչել է ապրիլի առաջին կեսին Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից։ Զաքիր Հասանովը դիմել է զինծառայողների հարազատներին ու մերձավորներին՝ կոչ անելով զորամասերում զինվորների հետ տեսակցությունների ժամանակ չլուսանկարվել եւ տեսնյութեր չնկարել ու սոցցանցերում չքննարկել զինծառայողների կենցաղի ու պայմանների վիճակը, իբր, այդկերպ նրանք կարող են «արժեքավոր» տեղեկություն տրամադրել հայկական կողմին։

Դրանով իսկ Հասանովը փորձում է թաքցնել սեփական բնակչությունից այն բոլոր թերություններն ու խնդիրները, որոնք արմատացել են ԱՀ ԶՈւ շարքերում։ Քանիցս հայկական բանակի առաջապահ ստորաբաժանումները արձանագրել են ծեծկռտուքներ եւ փոխհրաձգություններ հակառակորդի զինծառայողների միջեւ։ Որոշ դեպքերում  անգամ գրանցվել է, որ միջադեպից հետո զինվորները ինչ-որ տեղ են քարշ տվել գիտակցությունը կորցրած կամ սպանված զինակցին։ Նման միջադեպերը հաճախակի են Ադրբեջանի ԶՈւ-ում եւ վկայում են կարգապահական ու միջանձնային խնդիրների մասին։  Եղել են նաեւ դեպքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի սպաները հրաժարվել են երկարացնել ծառայողական պայմանագիրը հանրապետության զինված ուժերի հետ։ Ծառայությունից հրաժարվելու հիմնական պատճառը ոչկանոնադրական հարաբերություններն են եւ հրամանատարության կողմից զինծառայողների շահագործումները։

Ադրբեջանի ԶՈւ ծառայողներից մեկը՝ Մուսեիբ Մամեդովը, ցանցում գրել է, որ հրաժարվել է զինվորական ծառայությունից եւ հիմա քաղաքացիական անձ է։ «Թեեւ ցանկանում էի կյանքս նվիրել հայրենիքին ծառայելուն, ես որոշեցի չերկարացնել պայմանագիրը։ Ցավոք, դա ինքնուրույն, բայց հարկադրյալ որոշում էր։ Իմ ծառայությունը բանակում վաղուց արդեն վերածվել էր ծառայության ոչ թե ժողովրդին ու պետությանը, այլ մի քանի անձանց ու գեներալների, որոնց մասին դեռ կպատմեմ։ Բանակում մենք արդեն զինվորներ չէինք։ Մենք շինարար էինք ու հովիվ... Մի խոսքով՝ ով ասես, բայց ոչ զինվոր։ Դրան արդեն անհնար էր դիմանալ։ Համազգեստը, կոչումն ու աստիճանը հարգող ոչ մեկը չի կարող սա ծառայություն անվանել։ Ես բացառություն չեմ»,- գրում է Մ.Մամեդովը։

Րաֆֆի Սամվելյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ