News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայնց Քրիստիան Շտրախեն ենթադրաբար հարուստ ռուսաստանցի կնոջը պետական պատվերներում մասնաբաժին է խոստացել 2017-ի խորհրդարանական ընտրություններում ֆինանսական օգնության փոխարեն, հաղորդում է Der Spiegel и Süddeutsche Zeitung-ը:

Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն, ինչպես նաեւ Ավստրիայի ազատության կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Յոհան Գուդենսը 2017-ին հայտարարել էին մի շարք պետական շինարարական պատվերները ոմն ռուս գործարար կնոջը փոխանցելու պատրաստակամության մասին այն դեպքում, եթե նա ֆինանսական օգնություն տրամադրի աջ պոպուլիստկան Ավստրիայի ազատության կուսակցությանը խորհրդարանական ընտրություններից առաջ:

Սա հաստատում է թաքնված տեսախցիկի տեսագրությունը, որն արվել է Իսպանիայի Իբիցա կղզում Շտրախեի եւ ռուս կնոջ զրույցի ժամանակ:

Շտրախեից եւ Գուդենսից բացի զրույցից մասնակցել են վերջինիս կինը, ինչպես նաեւ գերմաներեն խոսող եւս մեկ տղամարդ: Ավստրիայի քաղաքական գործիչների զրուցակիցը եղել է մի կին, որն իրեն հարուստ ռուսաստանցի է անվանել եւ ներկայացել որպես ռուս օլիգարխներից մեկի զարմուհի:

Տեսանյութում, որի իսկությունը լրագրողները ստուգել են Ֆրաունգոֆերի հասարակության Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ինստիտուտում, կինն առաջարկել է Ավստրիայում 250 մլն եվրո ներդրում կատարել, հաղորդում է Der Spiegel-ը: Ընդ որում կինը բազմիցս ակնարկում է, որ խոսքն անօրինական ծագման փողերի մասին է, սակայն, դա, ակնհայտորեն չի շփոթեցնում նրա զրուցակիցներին:

Բացի այդ, նա եւ իրեն ուղեկցող տղամարդը առաջարկել են գնել հայտնի ավստրիական Kronen-Zeitung բուլվարային թերթի 50 տոկոսը նրա խմբագրական քաղաքականությունը փոխելու նպատակով, որպեսզի այն արտացոլի ԱԱԿ դիրքորոշումը:

Ի պատասխան Շտրախեն խոստանում է, որ իշխող կոալիցիայում ԱԱԿ մասնակցության դեպքում կհոգա այն մասին, որ պետական պատվերները ստանան ռուս կնոջ շինարարական ընկերությունները, ընդ որում շատ շահավետ պայմաններով:

Գերմանական ԶԼՄ-ներում հետաքննության հրապարակումից հետո Շտրախեն չի ժխտել զրույցի փաստը: Սակայն, քաղաքական գործչի գրավոր հայտարարության մեջ, որով նա հանդես է եկել այն բանից հետո, երբ լրագրողները մայիսի 15-ին նրան խնդրել են մեկնաբանել հետաքննությունը, Շտրախեն ասել է, որ դա «մասնավոր, ոչ ֆորմալ հանդիպում էր՝ արձակուրդի հանգիստ մթնոլորտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ