News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նազենի Ղարիբյանը այլեւս չի զբաղեցնի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ավանդաբար մշակույթի բոլոր նախարարներն են եղել Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահը, այժմ քանի որ ինքը չի զբաղեցնելու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, չի լինի նաեւ Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմաբ Արայիկ Խզմալյանն է նշանակվել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։

«Ես չեմ զբաղեցնի մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարարի պաշտոնը, հետեւաբաեւ չեմ լինի նաեւ Օպերայի կառավարման խորհրդի նախագահ»,- նշեց Նազենի Ղարիբյանը։

Նա նաեւ շեշտեց՝ կառավարման այլ խորհուրդների նախագահի պաշտոնը եւս չի զբաղեցնի. «Ես նաեւ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի կառավարման խորհուրդների նախագահն եմ, բայց ինքնըստինքյան ես էլ չեմ լինի այդ խորհուրդների նախագահ»։

Հիշեցնենք, որ թատրոնի կոլեկտիվը մեծ դժգոհությամբ էր արձագանքել կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ