News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աբովյանում քաղաքապետի ընտրություններն ընթանում են առողջ մթնոլորտում, միայն մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է ամբիցիոզ քայլեր կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը։

Նա շեշտեց՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարում է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին. «Վագահն իմ մանկության ընկերն է, ընտանիքներով շատ մոտ ենք, ես աջակցում եմ Վահագնին, որպես ընկեր իր կողքին եմ։ Հավաքվում, ժողովներ ենք անում»։

Էդուարդ Բաբայանը գործող քաղաքապետի շանսերը դժվարանում է գնահատել, ասում է՝ «ժողովրդից է կախված»։

Պատգամավորը չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը երեկ կայացած քայլերթին որեւէ կերպ ազդել է գործող քաղաքապետի վարկանիշի վրա. «Նա բոլոր աբովյանցիներին կոչ արեց, որ գնան ընտրության, նորմալ ընտրություն անեն, վարչապետը չասեց՝ քվեարկեք այս թեկնածուի օգտին։ Վարչապետը ոչ մեկի կողմը չի պահել»։

Էդուարդ Բաբայանի համար միայն մարզպետի քայլերն են անհասկանալի. «Մենք նորմալ, սիրուն գնալու ենք ընտրության, ոչ մի սաբոտաժ չի լինելու, ինչպես մարզպետն է ասում։ Քաղաքում առողջ մթնոլորտ է, միայն մարզպետն է ամբիզիոզ բաներ ցույց տալիս, չեմ հասկանում մարզպետի քայլերը»։

Հարցին՝ մարզպետի ներկայացրած փաստերով քրեական գործի հարուցումը քաղաքապետի նկատմամբ կարո՞ղ է ճնշում դիտարկվել, նա շեշտեց. «Քրեական գործերը կարճվել են, այնպես չի, որ մարզպետն ասել է...սաղ կարճվել է»։

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի հունիսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։

Ընտրություններին ընդառաջ քարոզարշավը թեժ է հատկապես երկու թեկնածուների՝ իշխանության աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հունիսի 9-ի ընտրություններում իշխանությունը սատարելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Գուլյանն այս պահին զբաղեցնում է Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Աբովյանի ընտրությունները ՔՊ–ի համար դարձել են կենաց–մահու պայքար։ Արձակուրդ է գնացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որպեսզի օգնի իրենց թեկնածուին, Փաշինյանը կարգադրել է «Իմ քայլի» պատգամավորներին օգտագործել իրենց ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները ՔՊ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Երեկ Փաշինյանի մասնմակցությամբ Աբովյանով քայլերթ տեղի ունեցավ։

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, ում թեկնածությունը 2015 թվականին սատարում էր ՀՀԿ–ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւս առաջադրվել է այս ընտրություններում։ Վերջինս վստահ է, որ իր ղեկավարման տարիները հաջողված են եղել եւ աբովյանցիները իրենից գոհ են. «4 տարի աշխատում եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի, 4 տարիների ընթացքում ունեցել ենք 100 տոկոս եւ բարձր կատարողական, բացի այդ էլ համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ»։

Քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են նաեւ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ