News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կառավարության առաջ այսօր՝ հունիսի 17–ին, հավաքվել են Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչները՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մեկ տարի առաջ տված իր խոստումը կատարի: Բնակիչների բողոքում են, որ միջպետական  մայրուղուց դեպի գյուղ մտնող ճանապարհահատվածը վատ վիճակի է հասցրել գյուղը, որ քայքայված ճանապարհի ահռելի փոսերով միայն անասուններն են կարողանում անցնել,  մեքենա գյուղ չի մտնում:

«Մարդը լավ չի զգում, զանգում ենք շտապօգնություն, 45–50 րոպե հետո նոր հասնում է գյուղ։ Աստված չանի, հրշեջ ծառայություն որ զանգում ենք, էլի նույնն է։ Մեր գործը շատ վատ է, մեր բերքը մինչեւ հասցնում ենք շուկա, փչանում է»,– ասաց Մելիքգյուղի բնակիչը։

Գյուղացիների խոսքով` գյուղում խնդիրները շատ են, բայց առաջնայինը ճանապարհի հարցն է։

«Ջրի խնդիր կա, գազ չկա, մանկապարտեզ չկա, միայն մի դպրոց կա, ուրիշ ոչ մի նորմալ բան»։

«Գյուղի վերեւի հատվածում նորմալ բնություն կա, անտառ կա ու եթե ճանապարհը լավ լինի, տուրիզմն էլ կզարգանա»,– ասացին գհուղի բնակիչները։

Տպել