Աշխարհի հայտնի տենտեսագետներից մեկը համարվող Տարոն Աջեմօղլուի դասընկերը թուրքական մի հեռուստահաղորդման ժամանակ սկանդալային դեպք է պատմել։

Թուրքական T24.com-ի փոխանցմամբ Տարոն Աջեմօղլուի դասընկեր Սարուհան Դողանը պատմել է, որ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո դպրոցում իրենց ուսուցիչները փորձել են իրենց հեռու պահել կոմունիզմից եւ հորդորել են պահպանողական կյանք վարել։

Նա շեշտել է, թե ուսուցիչներից մեկը, հստակ իմանալով Տարոնի անունը, նրանից անուն է հարցրել։ «Երբ Տարոնը պատասխանեց, որ իր անունը Տարոն է, ուսուցիչը առհամարական ասեց, թե թուրքի անունը Տարոն չի կարող լինի եւ պնդեց, որ նրա անունը Սուլեյման է»: