News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերություններն ավելացրել են չվերթները, շատ նոր ուղղություններ են բացվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Մենք բոլոր ավիաընկերություններին կանչեցինք մեզ մոտ, որ համոզենք, որ Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթների տարածք, որ ուղիղ չվերթները շատանան, բայց դա էլի մեր գործառույթը չէ:

Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք: Այդ պրոակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել: Ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել: Գրեթե բոլոր ընկերությունները չվերթները շատացրել են:

Շատ ուրախացանք, որ «Armenian Air Company»-ն բացեց Մոսկվայի ուղղությամբ չվերթներ՝ շաբաթական 14 անգամ: Ռուսական ընկերությունները նույնպես ավելացրել են չվերթները, նաեւ լրիվ նոր ուղղություն է ավելացել՝ Երեւան-Բաթումի.,-ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ