News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառագետ Տարոն Խաչատրյանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հասատեցին Քննչական կոմիտեից։

Խաչատրյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող ՔՕ 292–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ ապօրինի արդյունահանելը), 308–րդ հոդվածի 1–ին մասի (Պաշտոնեական լիազորությունների չարաշահման), 311 –րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը) և 312–րդ հոդվածի 1–ին մասի (Պաշտոնատար անձին կաշառք տալը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ Տարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից է։ Ծովակի բնակիչներն այսօր առավոտյան ի նշան բողոքի փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝  Ծովակ գյուղի հատվածը։ Նրանք համարում են, որ Խաչատրյանին անհիմն կերպով են ձերբակալել և պահանջում են ազատ արձակել նրան։

Շուրջ 40 րոպե ճանապարհը փակելուց հետո ոստիկանների հետ բանականցություների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ