News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 23
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոցի թունաբանական  բաժին տեղափոխված ծ 2 տուժածների վիճակը լավ է, նրանք շուտով դուրս կգրվեն:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցի թունաբանական բաժնից:

«2 հոգի են մեզ մոտ տեղափոխվել, նրանց վիճակը նորմալ է, ախտորոշվել է սուր թունավորում շմոլ գազով»,- հայտնեցին հիվանդանոցից:

Նշենք, որ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ավելի վաղ նշվել էր, որ հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժածների թիվը հասել է 6-ի: 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։

Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

Հրդեհի վայրում աշխատում է շտապօգնության 6 բրիգադ, տեղում օպերատիվ վեհասկողություն են իրականացնում նաև առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Բարձր պատրաստվածության է բերվել նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապօրինի պահվող հրացանով կաքավներ է որսացել. հանցագործությունը բացահայտված է
Ներկայացված թռչուններն ու հրացանը վերցվել են…
Վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էին. Նա ի վիճակի չէ խոսել
Տուժած մյուս անձը հիվանդանոց է դիմել սեպտեմբերի 22-ին, ժամը 00.20-ին…
60-ամյա գյուղացին ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի…
Վլադիմիր Գասպարյանի դեմ ցուցմունքներ են տվել Ալեքսանդր Սարգսյանի նախկին թիկնապահները. մանրամասներ
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997թ. հունիսից 2010 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով…
Հրկիզել է վարձակալած տունը եւ դիմել փախուստի. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վարձակալական հիմունքներով…
Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատաին ներկայացել է ու խոստովանել
Թումանյանի ոստիկանները դանակահարություն են բացահայտել…