News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դուբայում սրճարանի աշխատակցուհին ոստիկանությանն է հանձնել Dubai Mal առեւտրի կենտրոնում գտնված պայուսակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայուսակում 53 հազար դոլար, ինչպես նաեւ այլ թանկարժեք իրեր են եղել՝ 136 եւ 1,7 հազար դոլարի չափով 2 չեկեր, անձնական փաստաթղթեր:

Սրճարանի ֆիլիպինցի աշխատակցուհին նկատել է, որ այցելուներից մեկը պայուսակը թողել է սրճարանում, եւ դիմել է իրավապահ մարմիններին: Ոստիկանությունում նրան հայտնել են, որ, ենթադրաբար, պայուսակը պատկանում է ռուսաստանցի բրոքերին: Վերջինս պայուսակի անհետացումը նկատել է միայն ոստիկանության զանգից հետո:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ