News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում:

Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումն հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատանյութագիտական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Կարեն Վրթանեսյան
Երեւի այնքան զբաղված են Հրայր Թովմասյանին «վնասազերծելով», որ ռեսուրս չի մնացել իրենց ուղիղ պարտականությունները կատարելու...
Մարդասպանին, որի պատճառով Հոնկոնգում բողոքի ակցիաներ են բռնկվել, կուղարկեն Թայվան
20-ամյա Չան Տոնգի նկատմամբ հետախուզում է հայտարարվել անցած տարվա փետրվարին հանգստի ժամանակ իր հղի ընկերուհուն սպանելու համար...
Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գործով անչափահասին մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ...
Ուկրաինայում մոլեգնած ամուսինը ծվատել է կնոջը բռնաբարողի առնանդամը
Խարկովի բնակիչը, տեսնելով, թե ինչպես են փողոցում բռնաբարում կնոջը, ծվատել է բռնաբարողի առնանդամը...
Խաչատուրյանի զարմիկը չի առարկում ազգականուհիների հանդեպ առավելագույն խիստ պատժի դեմ
Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը չի առարկում զարմուհիների առավելագույն խիստ պատժի դեմ...
Հայաստանում շրջակա միջավայրի անվտանգության համար պատշաճ կրթության կարիք կա. փորձագետ
Երկրաշարժը աղետ չէ, այն երկրաբանական երեւույթ է, որի բացասական հետեւանքներից պատրաստվածության պատշաճ մակարդակի դեպքում հնարավոր է խուսափել...
Ամենաշատ