Ֆլորիդացի հոգեւորական Թերի Ջոնսը հակաիսլամական հանրահավաք է կազմակերպելու ԱՄՆ ամենախոշոր մզկիթի մոտ:

Ջոնսի գլխավորությամբ բողոքի ակցիան կանցկացվի ապրիլի 22-ին ամերիկյան իսլամի կենտրոնը համարվող Դիրբորն քաղաքի (Միչիգանի նահանգ) խոշորագույն  մզկիթի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր նպատակը իսլամական արմատական տարրերի մասին նախազգուշացնելն է», - իր կողմնակիցներին ասել է քահանան:

Հիշեցենենք, որ մարտի 20 -ին Ջոնսը Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում   հրապարակավ այրել էր Ղուրանի կրկնօրինակը: Այդ ակցիան մեծ հակազդեցություն էր առաջացրել Աֆղանստանում, որտեղ կազմակերպվել էին բողոքի ցույցեր, իսկ Կանդահարում անկարգությունների արդյունքում 38 մարդ էր զոհվել: Ջոնսը իր հերթին հայտարարել էր, որ Կանդահարի իրադարձությունների առնչությամբ իրեն մեղավոր չի համարում: