News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ, պատասխան տա եւ ներողություն խնդրի։ Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում նոյեմբերի 5-ին հայտարարեց Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը՝ անդրադառնալով հայերի եւ պոնտացի հրեաների ցեղասպանությանը։

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը եւ Պոնտացի հրեաների ցեղասպանությունը։ Ուրախ ենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Պոնտացի հույների ցեղասպանությունը ճանաչելու համար»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ 1996թ․ Հունաստանի խորհրդարանը եւս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 2014թ․ քրեականացրել է Հայոց ցեղասպանության հերքումը։

Հունաստանի նախագահն անդրադարձավ նաեւ երկու ժողովուրդների սփյուռքերի համագործակցությանը։ «Մենք հսկայական տարածքներ եւ մեծ թվով բնակչություն չունենք, սակայն սփյուռքի շնորհիվ մենք սահմաններ չունենք։ Սփյուռքում մարդիկ չեն մոռանում հայրենիքը, եւ դա նրանց ամենագլխավոր ձեռքբերումն է»,- նկատեց Պավլոպուլոսը՝ հավելելով, որ ինքն ակտիվորեն շփվում է Հունաստանի հայ համայնքի հետ։

Նախագահի խոսքերով, իր այցը Հայաստանի եւ Հունաստանի հարաբերություններում նոր հեռանկարներ է բացում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

Նշենք, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիբանանի սոցիալական հարցերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում...
Նիդերլանդների դեսպան Ֆրեդերիկսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ...
Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին...
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի...
Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի…
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը...
Ամենաշատ