News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հերթական հնչեղ պաշտոնանկությունները. վարչապետ Փաշինյանը պաշտոնից ազատել է գլխավոր ռազմական տեսչին ու նրա երկու տեղակալներին։ Եկել է պատասխան տալու ժամանակը. Անդրանիկ Քոչարյանը նկատել է, որ Գեւորգ Կոստանյանը միտք չունի Հայաստան վերադառնալ։ Հայաստանի դատական համակարգում տիրում է վախը. Երկրորդ նախագահի ֆրանսիացի փաստաբանը համոզված է՝ 300․1 հոդվածը անհասկանալի տեքստ է և հիմք չի կարող դառնալ քրեական հետապնդման և պատժի համար։ Հատուկ գործողություն Շենգավիթում կամ թիրախում մարմնավաճառներն են. Ոստիկանները նրանց հետ բացատրական աշխատանք են տարել: Վրաստանում ցույցերը չեն դադարում։ Նրանք ընտրական օրենքի փոփոխություն են պահանջում։

Հերթական հնչեղ պաշտոնանկությունները. վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

Երկու այլ որոշումներով վարչապետը պաշտոններից ազատել է գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ գլխավոր ռազմական տեսչի տեղակալ Վաչագան Ներսեսյանին:

Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկությունը պայմանավորված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ, պարզաբանել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. տեսչությունը կանվանափոխվի և կտեղափոխվի նախարարություն՝ նույն գործառույթներով։

Այդ պաշտոնանկությունները վկայում են, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, լրագրողներին ասել է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մովսես Հակոբյանին պաշտոնից ազատելու փաստը Քոչարյանը չի պայմանավորում նրան քննիչ հանձնաժողով հրավիրելու կամ նախկին իշխանության հետ ասոցացվելու հանգամանքներով։

Անդրանիկ Քոչարյանը նկատել է, որ Գեւորգ Կոստանյանը, «կարծես թե, միտք չունի վերադառնալ Հայաստան»։ Կարող է միլիոն գիրք կարդալ, բայց պետք է գա եւ պատասխանի նախաքննության մարմնի հարցերին, ասել է «Իմ քայլի» պատգամավորը:

Հայաստանի դատական համակարգում վախն է տիրում, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը։ Նրա նամակին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պատասխանել է, վստահեցնելով, որ Ելիսեյան պալատում հետեւում են Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությանը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը  «Փաստինֆոյի» հետ զրույցում ոլորտի համար երկու կարեւորագույն խնդիր է շեշտել՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը եւ դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում այժմ  ամենաքիչը 800 գործ կա,  երբեմն 1800-ից ավելի:  Ըստ նրա՝  դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը եւ առիթ դառնում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին

ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսները Կրթության, նախարարությունում հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ, իսկ այդ ընթացքում շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում ՀՅԴ երիտասարդական թեւը: ԵՊՀ հայ բանասիրականի ուսանողների  բողոքը ձգվում է ավելի քան մեկ շաբաթ եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ Երիտասարդ դաշնակցականներն էլ նստացույց են կազմակերպել գերատեսչության շենքի դիմաց: Դասախոսների ընդհանուր միտքն այն է, որ Հայոց լեզու, Հայ գրականություն եւ Հայ ժողովրդի պատմություն առարկաները բուհերում չի կարելի դարձնել ոչ պաչտադիր։

Արիության մեդալակիր, բազկամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հետախույզ Սարգիս Ստեփանյանը «Հաղթանակած» երիտասարդական շարժման «Հաղթանակած ուղի» խորագիրը կրող համահայկական համաժողովին  երիտասարդների խնդրանքով ներկայացրել է իր վիրավորվելու պատմությունը։ Նա ասել է, որ շտապել է հասնել վիրավորված զինակցին, որպեսզի դուրս բերի նրան մարտական գործողությունների գոտուց, եւ վիրավորվել է ականի պայթյունից: Իրեն այդ քայլին դրդել է  իր հայ լինելը:

Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայության արդյունքում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 18 անձի: Ոստիկանները նրանց հետ տարել են բացատրական աշխատանք:

Թբիլիսիում ցուցարարները փակ են պահում խորհրդարանի շենքի մուտքերը՝ թույլ չտալով պատգամավորներին մտնել օրենսդիր մարմին։ Նրանք դժգոհ են, որ իշխող  «Վրացական երազանք» խմբակցությունը տապալել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով՝ անցողիկ զրոյական շեմով: Բողոքավորները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով եւ կազմել է 477.31 դրամ:

Եվրոյի փոխարժեքն աճել է 1.72 դրամով եւ հասել 528 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.96 դրամով եւ կազմել 618.74 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.48 դրամ։

Նոյեմբերի 19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +11+13:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ