News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշմամբ փախստականների 112 ընտանիքների բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն. նման ծրագիր չէր իրականացվել 10 տարուց ավելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Նրա խոսքով, վերջին անգամ կառավարությունը նման ծրագրով հանդես էր եկել 2005-2008 թվականներին. «Այսքան դադարից հետո սա շատ ուրախալի իրադարձություն է փախստականների համար, որոնք 30 տարուց ավելի ապրում են ժամանակավոր կացարաններում: Այս որոշմամբ կառավարությունը սկիզբ դրեց մի գործընթացի, որը հնարավորություն կտա փուլ առ փուլ լուծում տալ այս կարեւոր խնդրին: Այս ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք արդեն իսկ կան մի ծրագրում, որն ընդունվել է 2005-ին»,-ասաց Դավթյանը:

Նա նաեւ հավելեց, որ սրանք այն ընտանիքներն են, որոնք բնակարանի առավել կարիք ունեն, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր սեփականատերերի ենթակայությամբ գործող բնակելի վայրեր:

Սա վերաբերում է Երեւանի 5 վարչական տրածքներում բնակվող փախստականներին՝ Նորք Մարաշ, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ եւ Մալաթիա Սեբաստիա:

Պաշտոնյան նշեց, որ այս ծրագրում ներառված է 895 ընտանիք, որից 641-ը՝ Երեւանում 254-ը՝ մարզերում: Բնակարանի գնման վկայականի տրման համար հիմք է ընդունվում Ավան վարչական շրջանի կադաստրային շուկայական միջին արժեքը այս տարվա առաջին կիսամյակի համար: Այդ 112 ընտանիքից 70-ին տրվելու է մեկ սենյականոց բնակարանի գնման վկայագիր, 28 ընտանիքի տրվելու է երկու սենյականոցի, իսկ 14-ին՝ 3 սենյականոցի վկայագիր: Մեկ սենյականոցի համար տրվելու է մոտ 12 մլն դրամ, որը կազմում է մոտ 24 հազար դոլար: Դրանով հնարավոր կլինի բնակարանները ձեռք բերել:

Շահառուների մեջ մեծ թիվ են կազմում տարեց մարդիկ, որոնք կարող են դժվարություն ունենալ բնակարան գնելու, նախատեսում ենք իրենց համար որոշակի աջակցություն տրամադրել»,-ընդգծեց նա:

Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո փախստականները առանձին-առանձին ծանուցում կստանան, որից հետո պետք է մեկ ամսվա ընթացքում գան եւ դիմում ներկայացնեն. «Պետք է անպայման լինեն ՀՀ քաղաքացի, որոնք չունեն քաղաքացիություն, պետք է այս ընթացքում ձեռք բերեն: Սա ինտեգրման բարձրագույն աստիճանն է»:

Հարցին, թե 2005-2008 թվականներին, երբ եղել է նմանատիպ ծրագիր, քանի ընտանիքի է բնակարան տրվել, պաշտոնյան պատասխանեց. «4 տարվա ընթացքում բնակարանների գնման վկայագրեր էին տրամադրվել1070 ընտանիքների, որոնցից 718-ը կարողացել էին իրացնել այդ վկայագրերը»: Նա հավելեց, որ փախստականները որտեղ ցանկանան, այնտեղ էլ կարող են բնակարան գնել, որեւէ սահմանափակում չկա, բայց մեկ տարում պետք է հասցնեն բնակարանը ձեռք բերել: «Կարող են այդ վկայականներ օգտագործել նաեւ որպես կանխավճար հիփոթեքային վարկ ձեւակերպելու համար»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ