News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընդհանրապես, բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի, բայց այն ծրագիրը, ինչ ներկայացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անհուսալիորեն, տեւական ժամանակով հետաձգում է չափազանց կարեւոր էդ վերափոխումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ընդհանրապես, բշժկական համընդհանուր ու պարտադիր ապահովագրությունն այլընտրանք չունի։ Դա վաղ, թե ուշ տեղի ա ունենալու։ Մեր առողջապահական համակարգին ու սոցիալ-տնտեսական վիճակին քիչ, թե շատ ծանոթ մեկը դժվար թե սրան ողջամիտ այլընտրանք առաջարկի։ Այն հիմա գործում ա «մարդը մարդուն գայլ է» սկզբունքով, որտեղ աղքատ մարդը (բնակչության մեծամասնությունը) դատապարտված ա։ Բայց էն ծրագիրը, ինչ ներկայացնում ա Արսեն Թորոսյանը, անհուսալիորեն, տեւական ժամանակով հետաձգում ա չափազանց կարեւոր էդ վերափոխումը։ Շատ չեմ խորանում, բայց մի քանի կետ նշեմ․

- մինչեւ վերափոխումը պետք ա հակակոռուպցիոն պայքարը ինստիտուցիոնալ տեսք ստանա ու խիստ արդյունավետ գործի,

- մինչեւ պարտադիր ապահովագրության անցնելը առողջապահական համակարգում պետք ա լայնածավալ բարեփոխումներ իրականացվեն՝ արդյունավետ դարձնելով ոլորտը,

- պետք ա բժիշկների լիցենզավորման գործընթաց տեղի ունենա ու էնպես, որ դրա մեջ կոռուպցիոն բաղադրիչը բացառվի,

- առողջապահական ծառայությունները, որոնց ապակենտրոն աշխատանքը արդյունավետ չի ու կոռուպցիոն ռիսկեր են առաջացնում, պետք ա կենտրոնացվեն,

- էս ամենի ու էլի որոշակի քայլերի արդյունքում առողջության ապահովագրությունը մարդու համար ոչ թե եկամտի 6% խիստ չափազանցված թիվն ա արժենալու, այլ զգալիորեն ավելի քիչ, ընդունելի ու ողջամիտ «բեռ» դառնա քաղաքացու բյուջեի համար,

- գուցե ես չեմ տեսել, բայց տպավորություն ա, որ Արսեն Թորոսյանը իր տեսակետը ողջամտորեն հիմնավորելու փոխարեն թունոտ, մունաթախառն ու անբովանդակ քննադատության ա ենթարկում բոլոր քննադատներին։

- այլ պայմանների անփոփոխության դեպքում, հենց էս պահին նման «բարեփոխումը» չարեփոխում ա դառնալու:

#լավչիէլի»:

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որով կառավարությունը նախատեսում է 2022 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ, այսպես կոչված՝ առողջության հարկ: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս: Այսինքն՝ յուրաքանչյուր գրանցված աշխատող ամսական իր աշխատավարձից 6 տոկոս կվճարի առողջապահության հարկ:

Տպել
Ամենաշատ