News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մեղադրանքը կեղծ է եւ ծիծաղելի։ Բարսեղ Բեգլարյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի մասին։ Եթե Քոչարյանի դեմ գործը ջուր է, ապա Սերժ Սարգսյանի հանդեպ մեղադրանքը օդ է. ՀՀԿ փոխնախագահի հայտարարությունը։ Միակողմանի գործիք՝ բարձր վարկանիշ ունեցող դատավորներին չեզոքացնելու համար. Ռոբերտ Քոչարյանի բնորոշումը՝ դատավորի ինքնաբացարկի մասին դատախազի միջնորդությանը։ Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին. մամուլը՝ դատավոր Պապոյանին վարկաբեկելու պատմության ակունքների մասին։ Կներեք, որ ջինսով եմ եկել. ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ներողություն է խնդրել ԱԺ նիստը նախագահողից։ Փողկապ՝ քաղաքապետին. ավագանու ԲՀԿ-ական անդամը հորդորել է Հայկ Մարությանին չվերանվիրել իր նվերը։ 10 միլիոն դրամով մեկ ամիս բանակում ծառայելու օրինագիծը պաշտպանության նախարարության համար անընդունելի է. Գաբրիել Բալայանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին։ Համակցված պատիժ՝ լեգիտիմ իշխանության դեմ քայլեր ձեռնարկողներին։ «Իմ քայլի» պատգամավորը խոստանում է բնում խեղդել պարտիզանական շարժումները։ Քաղաքապետարանի ամանորյա ծախսերը հիշեցնում են ապառիկով խոզի բուդը։  Քննարկում ավագանու նիստում։

Բարսեղ Բեգլարյանը դիզվառելիքի՝ այսպես կոչված ատկատի գործով, որով մեղադրվում է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երկուշաբթի է հրավիրվել Հատուկ Քննչական Ծառայություն, մեկ այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում լրագրողներին ասել է «Ֆլեշ» ընկերության նախագահը։ Նա մի քանի անգամ կրկնել է, թե ոչնչից տեղյակ չէ, իսկ իր նկատմամբ մեղադրանքը կեղծ է։

Երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, նա հափշտակություն չի արել, պնդել է Բեգլարյանը, նաեւ խոստովանել, որ արդեն առերեսվել է նախկին գյուղնախարար Բարսեղ Բեգլարյանի հետ։

Երրորդ նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀԿ-ն շաղկապում է արտաքին և ներքին քաղաքական խմորումների ու զարգացումների հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Աշոտյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները, և՝ մեջբերում ենք՝ «այստեղ է, որ պետք է ասել շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ», մեջբերման ավարտը։

Սա միակողմանի գործիք է լինելու, որի նպատակն է չեզոքացնել բարձր վարկանիշ ունեցող, իրենց համար անկանխատեսելի դատավորներին շարքից հանել կոնկրետ քրեական գործերով, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործով մեղադրող դատախազների՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդությանը։ Ռբորետ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր, որ դատախազների միջնորդությունն իրականում գործը դատավոր Արմեն Դանիելյանին փոխանցելու միջնորդություն էր, որն ըստ նրա, անհիմն է։ Վերաքննիչում ընթանում է երկրորդ նախագահի նկատմամբ գրավով ազատ արձակելու գործով դատական նիստը: Դատավոր Պապոյանն ասել է, որ իր ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության մասին վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին։

Իշխանությունը մնացել է Վանոյի Արտակի հույսին, գրում է Politik.am-ը։ Կայքը հիշեցնում է, որ Երեւանի դատախազ Գեւորգ Բաղդասարյանի խոսքով՝ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը հրապարակում է արել, թե ովքեր են գրել Քոչարյանի գործով նախորդ դատավոր Դավիթ Գրիգորյանի վճիռը, նրանց թվում նշել նաեւ Մխիթար Պապոյանի անունը: «Փաստորեն, իշխանությունները մնացել են Արտակ Գալստյանի՝ Վանոյի Արտակի հույսին», գրում է կայքը։ Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը մի քանի անգամ հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ, Հատուկ Քննչական Ծառայության կողմից մեղադրվել  առանձնապես խոշոր չափի շորթում իրականացնելու համար։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ Վանոյի Արտակին նման գրառում անել հուշել են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով նա առաջակում է պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս  արագացված ընթացակարգով, սկզբունքորեն ընդունելի չէ Պաշտպանության նախարարության համար, հայտարարել է պաշտպանական  գերատեսչության ղեկավարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Բալայանը կոչ է արել  27 տարին լրացած բոլոր քաղաքացիներին մինչեւ դեկտեմբերի 31-ը վերադառնալ Հայաստան, այլապես կենթարկվեն քրեական պատասխանատվություն։

ԲՀԿ-ի նոր օրինագիծն ուղղված է զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունները թույլ չտալուն, Ազգային ժողովի նիստում հայտարարել է  «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նախագծով առաջարկվում է ավելացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատժաժամկետները։

ԲՀԿ-ից Գեւորգ Պետրոսյանը շեշտել է, որ ծնողներն իրենց զավակներին բանակ ուղարկելով երբեմն ավելի շատ ներքին վտանգներից են մտահոգվում, քան արտաքին, այսինքն՝ թշնամու կրակոցներից։

Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին եւ բոլոր նրանք, ովքեր նույնիսկ մտքի ծայրով կանցկնի Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ կատարել հակասահմանադրական քայլեր, կենթարկվեն համակցված պատժի, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի նամակ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից, որում մանրամասներ կան ՀՅԴ գաղտնի ժողովից։ Դրա ընթացքում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, ըստ աղբյուրի իբր ասել էր, թե ՀՅԴ-ն պետք է պարտիզանական հարվածներ հասցնի գործող իշխանություններին:

Կառավարության շենքի մոտ բողոքի հերթական ցույցն են անցկացրել ավտոներկրողները։ Նրանք դարձյալ բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, դժգոհում այնտեղ գոյացող հերթերից ու ճանապարհի հեռավորությունից, եւ ժամանակի ու վառելիքի անիմաստ ծախս են համարում այնտեղ հասնելը:

Երեւանի ավագանու արտահերթ նիստին «Իմ քայլից» Գայանե Վարդանյանը եկել էր իր նորածին երեխայի հետ:

Ավագանու նիստում  «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք իրենց ներկայանալը ջինսով ու բոթասներով համարում է վերաբերմունք պետական ապարատի նկատմամբ։

ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը  դժգոհել է, որ Երեւանի ամանորյա ծախսերի ծրագիրը կրկնում է Թբիլիսիի նախագիծը։ Բայց այնտեղ զբոսաշրջային բում է, իսկ մենք պետք է վերմակը մեր ոտքի գյորա մեկնենք, ասել է ավագանու անդամը:

Մեր Ամանորի ծախսերը ինձ հիշեցնում են մեր այն քաղաքացիներին, որոնք ապառիկ են վերցնում Նոր տարվա բուդն ապահովելու համար, ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ավագանու նիստում նաեւ միջադեպ է գրանցվել: ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցել է ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրել է Հայկ Մարությանին: «Չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ »,- ասել է Արմեն Մովսիսյանը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով եւ կազմել  478.03 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.34 դրամով ու հասել 530.47 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.22 դրամով ու կազմել  627.41 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է մեկ լումայով ու կազմել 7.50 դրամ։

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ լեռնային շրջաններում, դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Իսկ Երեւանում վաղը երեկոյան սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի -1 +1, իսկ վաղը ցերեկը՝ +6+8։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ