News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի դեկտեմբերի 10-ի կարգադրությամբ հաստատվել է փորձագիտական խորհրդի կազմը։ Վոլոշինից բացի՝ այնտեղ միանգամից Ռուսաստանի կառավարության երեք նախկին նախագահներ կան՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը եւ Միխայիլ Ֆրադկովը, եւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (կարգադրության մեջ նա նշված է որպես «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական, նա նաեւ մտնում է ռուսական «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ)։

Նախագահություն մտել են նաեւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՄՊՀ էկոնոմիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը, Ռուսաստանի ժողտնտեսության ակադեմիայի եւ պետական ծառայության ինստիտուտի ռեկտոր Վլադիմիր Մաուն, «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, «Կուրչատովյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը, ՍՊբՀ ռեկտոր Նիկոլայ Կրոպաչովը, ԲՏԴ ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել