News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել:

Մեր տեղեկություններով` դա վերաբերելու է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսարի հանքավայրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երևում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել: «Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք` որտեղ են արվել այդ ներդրումները և ինչ արդյունավետությամբ: Այս և նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը»»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ