News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Մակեդոնիայի հետ Հայաստանի հավաքականի խաղից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստներին 500 հազար դոլար պարգեւատրում է տվել` իր անձնական միջոցներից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Ռուբեն Հայրապետյանը:

«Մակեդոնիա-Հայաստան խաղից հետո բոլորդ կհիշեք` Էրդողանը գնացել էր Մակեդոնիա եւ ասել էր, որ Հայստանին հաղթեք 3 միլիոն եվրո փող եմ տալու: Ես տղաներին ասել եմ, խոշոր հաշվով Մակեդոնիային հաղթում եք՝ մեծ պարգեւ եմ տալիս եւ 500 հազար դոլար  տվել եմ այդ խաղի համար պարգեւավճար ամբողջ թիմին, բնականաբար, իմ անձնական գումարներից»,-ասաց նա:

Նրա խոսքով` պարգեւավճարներ էլի են եղել, սակայն ոչ այդքան մեծ եւ դարձյալ իր անձնական միջոցներից:

«Թող մի հատ նայեն էլի, իմ տղան էր բերում այդ գումարները ու հիմա ասում է` պապ, ինչի՞դ է պետք: Ամենացավալին այն է, որ այդքանից հետո, որ հայտարարում են, թե  գումար եմ հափշտակել ու իմ  տված գումարները, ծիծաղելի է ուղղակի: Այնպես եք անում, որ էլ հետագայում մարդ չգա, ուզենա իր անձնական գումարները ծախսի, պարգեւատրումներ անի, նպատակը որն է, լավ ինչքան պետք է նախկիններին մեղադրելով ապրել»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ