News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետերբուրգում շտապօգնության բժիշկը մեղադրվում է տարեց հային ծեծի ենթարկելու մեջ: Արդյունքում տարեց տղամարդուն մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն:

Թոշակառուի կինը թերթին պատմել է, որ իր ամուսինը՝ 76-ամյա Ժոռա Միրզոյանը, նախկինում կաթված է ստացել եւ առիթմիա ուներ: Հունվարի 9-ի առավոտյան նրա ինքնազգացողությունը վատացել է, ճնշումը հասել է մինչեւ 190, շնչահեղձություն է սկսվել: Ամուսինները շտապօգնություն են կանչել եւ բժիշկներին հայտնել, որ կգնան միայն Ստարոռուսկայա 3 հասցեում գտնվող պատերազմի վետերանների հոսպիտալ: Կնոջ խոսքով՝ Միրզոյանին բուժօգնություն չեն ցուցաբերել, սակայն հրավիրել են նստել մեքենան: Երբ ճանապարհին վարորդը այլ ուղղություն է վերցրել` ուղեւորվելով այլ հիվանդանոց, հիվանդը զայրացել է եւ սկսել հարվածել պատուհանին: Մեքենան կանգ է առել, բժիշկ Բոնդարեւը դուրս է եկել մեքենայի առաջամասից, հետաքրքրվել՝ ինչ է պատահել: Կոնկրետ կլինիկա տեղափոխելու հիվանդի պահանջին բժիշկը պատասխանել է՝ «ուր ուզեմ, այնտեղ էլ կտանեմ»: Թոշակառուն փորձել է դուրս գալ մեքենայից, սակայն Բոնդարեւը փորձել է ուժով կանգնեցնել նրան:  

«Նա բռնեց ամուսնուս կոկորդից, փակեց բերանն ու սկսեց խեղդել: Ես սկսեցի գոռալ: Բժիշկը հարվածեց ամուսնուս քթին: Արյուն հոսեց: Ես ցանկանում էի նրանց միջեւ կանգնել, սակայն բուժքույրը ինձ հրեց եւ ձեռքերս մեջքիս հետեւում պահեց»,- պատմել է տուժածի կինը:

Բուժքույրը փորձել է կանգնեցնել տուժածի քթի արնահոսությունը, որից հետո տարեց ամուսիններին բաց են թողել: Ամուսինները դիմել են ոտիկանություն, որտեղից նրանց տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այնտեղ տղամարդուն հետազոտել են եւ քթին կարեր դրել:

Ինչպես նշում է թերթը, Պետերբուրգի Նեւսկու շրջանի վարչակազմը միջադեպի առիթով ստուգումներ է անցկացնում։ Շտապօգնության բժիշկ Իվան Բոնդարեւը հերքում է, որ ուժ է գործադրել։ Ինչպես պատմել են շրջանային ադմինիստրացիայում, կանչով Պոդվոյսկու փողոց ժամանած բծիշկը բացատրել է, որ մեքենայում թոշակառուն սկսել է հոխորտալ։Նա ցանկացել է, որ իրեն պատերազմի վետերանների հոսպիտալ տանեն, սակայն տարել են Ալեքսանդրովյան հիվանդանոց։

«Նախնական տվյալներով, որոնք մենք ստուգում ենք, բուժաշխատողները ցանկացել են Միրզոյանին բացատրել, որ իրենք չեն ձեւավորում երթուղին, սակայն պացիենտն իրեն ոչ ադեկվատ է պահել եւ գլխով հարվածել է Բոնդարեւի դեմքին։ Ընդ որում, իր քիթն էլ է վնասել։ Ինչ վերաբերում է բժշկին, նա եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է ստացիոնար բուժման մեջ»,- պատմել է Նեւսկու շրջանի վարչակազմի տեղեկատվական բաժնի պետ Անաստասիա Շուբենկոն։

Նա նաեւ նշել է, որ Իվան Բոնդարեւը գերազանց վարկանիշ ունի, բժիշկը բազմիցս մարդկանց կյանքեր է փրկել։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ