News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները վաղուց ընթանում են միայն մադրիդյան սկզբունքների շուրջ, և այլ փաստաթղթեր առայժմ չկան: Այս մասին այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` որեւէ որոշում կամ ստորագրված փաստաթուղթ չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի համար, եթե դա տեղի ունենա առանց իր մասնակցության:

«Ղարաբաղը պետք է հանդես գա իր դիրքերից: Չնայած այն հանգամանքին, որ մեր հիմնական և վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է, ամեն դեպքում, Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստանն է», այս փուլում, կարծես թե, հող նախապատրաստելու փորձ են թվում, որպեսզի Երևանն ինքնուրույն որոշումներ կայացնի` առանց Ստեփանակերտի մասնակցության»,- ասաց նա:

Ալավերդյանը հավելեց, որ ոչ մի ղարաբաղյան խնդիր չկա. ժողովուրդը վաղուց այն արդեն լուծել է, բայց կա Ղարաբաղի պատասխանը, որն անխստորեն գնում է օրինական և ժողովրդավարական պետության ձևավորման ճանապարհով:

«Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նախկին իշխանությունների ժառանգությունը որոշակի ձևով ներկայացնելու փորձը կարող է որպես ներկայիս իշխող ուժի կողմից ապագա որոշ գործողություններն արդարացնելու փորձ դիտվել: Բանակցային գործընթացում Հայաստանի գործառույթն է պաշտպանել Ղարաբաղի շահերը, եւ ոչ մի այլ դերում ահնդես չգալ, օրինակ` համեմատել իր ռազմական ներուժը Ադրբեջանի հնարավորությունների հետ: Մեր ուժը կայանում է հասարակության ոգու եւ միասնության մեջ, եւ այժմ մենք այս միասնությունը պառակտելու փորձեր ենք տեսնում: Այս առումով, կարևոր է, որպեսզի որոշ նախարարներ, հայտարարություններ անելիս կամ որոշումներ կայացնելիս, գնահատեն նաև դրա քաղաքական և հասարակական ռեզոնանսը»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ