News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հայտնի սենատորներ Մարկո Ռուբիոն եւ Բեն Կարդինը ուղերձ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` կոչ անելով դադարեցնել երկրում լրագրողների հետապնդումը: Այս մասին հայտնում է Turan-ը:

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում մամուլի եւ ազատությունների լուրջ եւ շարունակական խախտումներով»,- նշվում է նամակում: Մասնավորապես, սենատորները խոսում են լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործի մասին, որը 2014-ին դատապարտվել էր կեղծ մեղադրանքներով եւ պայմանականորեն ազատ էր արձակվել 2016 թվականին:

Ռուբիոն եւ Կարդինը Սենատի միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամներն են, ինչպես նաեւ` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի անդամները, որը հայտնի է նաեւ որպես Հելսինկյան հանձնաժողով: Երկու սենատորներն էլ 2015 թվականից զբաղվում են Իսմայիլովայի գործով:

«Մենք հույս ունենք, որ ձեր կառավարությունը կաշխատի ԶԼՄ-ների համար ազատ գոտի ստեղծելու ուղղությամբ` միջազգային պարտավորությունների համաձայն, որպես Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ անդամ,- գրում են սենատորները:- Մենք նաեւ կոչ ենք անում անհապաղ վերացնել բոլոր սահմանափակումները տիկին Իսմայլովայի նկատմամբ»: «Ցավոք, Ադրբեջանում դատական համակարգի անկախության եւ հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մասին մտահոգությունները վնասում են երկրի նկատմամբ միջազգային վստահությանը եւ Ադրբեջանում ներդրումների անվտանգությանը»,- ասվում է նամակում:

Սենատորները հիշեցնում են, որ ավելի քան հինգ տարի է անցել Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունից եւ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակումից հետո, երբ շատ լրագրողների ստիպեցին լռել, իսկ գրեթե բոլոր անկախ լրատվամիջոցներն արգելափակվեցին: Ընդ որում, երկրում անկախ հեռուստատեսություն չկա: «Նույնիսկ ադրբեջանցի լրագրողները, ովքեր աշխատում են երկրից դուրս, ոտնձգությունների են ենթարկվում: Մենք կոչ ենք անում դադարեցնել այդպիսի քաղաքականությունը եւ թույլ տալ, որպեսզի անկախ ԶԼՄ-ները կրկին աշխատեն Ադրբեջանում», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ