News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ դիմել էի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով, որ 2 ամիս ժամանակով կալանքից հանվեն հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչեւ 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Այդ միջոցներով արտակարգ դրության եւ համաճարակի հետեւանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանային վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։

Ինձ է փոխանցվել նախարարի պատասխանը, ըստ որի՝ նախարարը մերժել է այդ առաջարկությունը՝ իհարկե իրավացիորեն մեջբերելով գործող իրավակարգավորումները, որոնք խոչընդոտում են այդ առաջարկի իրագործմանը։

Բնականաբար, նշված կարգավորումներին մենք եւս քաջատեղյակ ենք, սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր կլիներ լուծում գտնել նաեւ այդ խնդրին։

Մյուս կողմից, նշվում է, որ առաջարկի ընդունումը կհանգեցնի մյուս կողմում հանդես եկող պարտատիրոջ իրավունքների խախտմանը (այս մասով շեշտենք, որ մեր առաջարկը բնականաբար վերաբերում էր միայն վարչական տուգանքներին, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններին)։

Այսինքն, կառավարությունն ի շահ քաղաքացիների այս մասով չի ցանկանում գնալ զիջումների, որոնք շատ ավելի արագ կհասնեին իրենց հասցեատերերին եւ կծառայեին իրենց նպատակին, քան այն փաթեթը, որի կիրառմանը դեռ սպասում ենք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ