News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ը Հայաստանի 3000 խոցելի տնտեսություններին օգնություն կտրամադրի, այդ թվում՝ տարեցներին, սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ բազմազավակ ընտանիքներին՝ Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերում: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթում:

Կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի շրջանակում Եվրահանձնաժողովն աջակցում է իր գործընկերներին եւ 140 մլն եվրո կհատկացնի Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային:   

Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի և այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր  ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում: Այս փաթեթի շրջանակներում մինչև ամառ Հանձնաժողովը կհայտարարի «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որը կուղղվի բնակչության առավել տուժած հատվածների, քաղհասարակության կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես՝ հատկացնելով ենթադրամաշնորհներ տեղական, ավելի փոքր կազմակերպություններին։ Միաժամանակ, ս․թ․ մարտի 25-ին հայտարարվել է ընդհանուր 3 միլիոն եվրո բյուջե Հայտամրցույթ՝ աջակցելու  քաղհասարակության կազմակերպություններին, որոնք նպաստելու են սոցիալական բարեկեցությանը, այդ թվում՝ COVID-19 համավարակի բռնկման հետևանքների վերականգնմանը։

Կգործարկվի 100 մլն եվրո աջակցության տրամադրման տարածաշրջանային նոր ծրագիր,  որը կօգնի ՓՄՁ-ներին, ներառյալ ինքնազբաղված անձանց և այլոց, հեշտությամբ ստանալ հայկական դրամով վարկեր և ճգնաժամից հետո խթանել իրենց բիզնեսը: Այն համալրվելու է հայաստանյան ՓՄՁ-ների համար հասանելի 13 մլն․, եվրո արժողությամբ աջակցության նոր ծրագրով։ 

ԵՄ-ն և ՀՀ կառավարությունը համատեղ ուսումնասիրում են նաև Հայաստանի համար Հարևանության ներդրումային պլատֆորմի շրջանակներում ավելի քան 30 միլիոն եվրո մոբիլիզացնելու հնարավորությունը, գոյություն ունեցող ծրագրերի  միջոցով։   

Եվրոպական միությունը միաժամանակ աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձևակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է 1,75 միլիոն եվրո հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում:Նույն տրամաբանությամբ, քննարկումներ են ընթանում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ  միասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման և կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության  և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։ 

Զուգահեռաբար, արդեն հաստատվել է և առաջիկայում կմեկնարկի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը և աղետների ռիսկերի կառավարմանը միտված՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նոր Թվինինգ ծրագիրը Շվեդիայի և Լիտվայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունների հետ համատեղ։ 

Հանձնաժողովը պատրաստ է նաև օժանդակել Հայաստանին ԹԱՅԵՔՍ-ի՝  գործընկերային գործիքի միջոցով՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձագիտությունը, փորձը և գործելակերպի լավագույն օրինակները՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության արձագանքման սխեման և առողջապահական համակարգերը գնահատելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ