News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության նախաձեռնությունը կոչված է տոտալ քաղաքական հսկողություն հաստատելու եւ որևէ կապ չունի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ: Այս մասին, NEWS.am-ի թղթակիցի խնդրանքով մեկնաբանելով հեռախոսային խոսակցությունների ֆիքսման հետ կապված  կառավարության նախաձեռնությունը, ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ՝ 

«Կարող ենք վստահորեն ասել, որ այդ կորոնավիրուսը դրանից չի վախենում: Այն անտարբեր է արդարադատության նախարարության նման վարժությունների նկատմամբ: Ընդհակառակը, մենք կարող ենք պնդել, որ սա ամենասուրբ հասկացության` անձնական կյանքի անձեռնմխելիության զանգվածային կոպիտ խախտման փորձ է: Սա միջամտություն է անձնական տարածք, սա Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի բոլոր հնարավոր նորմերի խախտում է»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ ներկայացված հիմնավորումները բացարձակապես կապված չեն նախաձեռնության բովանդակության հետ: «Սա ոչ միայն Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ոգու, տառի եւ մի քանի հոդվածի կոպիտ զանգվածային խախտման փորձ է, այլեւ` Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մեջ արտացոլված այլ նորմերի եւ սկզբունքների: Հեշտությամբ կարելի է նկատել քաղաքական հետապնդման գործիքակազմը: Այսինքն, մենք խոսում ենք քաղաքական հետապնդման մասին` կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո: Թույլատրվում է կացնային մեթոդներով լրտեսում իրականացնել: Եվ նպատակներն այդքան էլ պարզ չեն. իշխանությունների համար դժվար չէ անհրաժեշտության դեպքում վերցնել որոշակի անձանց հեռախոսազանգերի բացվածքը»,- նշեց առաջին օմբուդսմենը: Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակով տվյալները հայտնվում են մասնավոր ընկերությունում որի հետ պետությունը պայմանագիր ունի, եւ հնարավոր չէ հետեւել, թե ինչպես այդ տվյալները կօգտագործվեն: «Սրանք վաղուց հայտնի մեխանիզմներ են, եւ թե ինչպես կարող է դա օգտագործվել, եւս վաղուց արդեն հայտնի է»,- նշեց իրավապաշտպանը: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ Հայաստանը չունի տեխնիկական հնարավորություններ այդպիսի ծավալի տեղեկատվություն մշակելու համար:

«Գործիքը կարող է օգտագործվել բացառապես ընտրովի, սելեկտիվ կերպով, ինչպես եւ սելեկտիվ արդարադատությունը: Հատուկ կասկած է հարուցում այն փաստը, որ ոչ մի այլ երկրում նման բան չի արվել: Բացի այդ, օրենքի նախագծում չեն նշվում սահմանափակումների սահմանները, ինչպես պահանջվում է միջազգային դաշնագրերով եւ մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով բոլոր իրավիճակներում, այդ թվում` արտակարգ դրության: Այսինքն, մենք գործ ունենք քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների տոտալ խախտման փորձի հետ: Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողություն սահմանել եւ բոլորովին անտեսում է Սահմանադրության երրորդ հոդվածը, որի համաձայն պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ