News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների եւ ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է համաշխարհային տնտեսական գործընթացների վրա նոր կորոնավիրուսի վարակի ազդեցության գնահատման հարցում միջազգային մասնագիտական կարեւորագույն այդ կառույցի դերակատարումը: Նախագահը բարձր է գնահատել կառույցի պատրաստած վերլուծությունը համաշխարհային տնտեսության վրա COVID 19 համավարակի ազդեցության վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հիշատակել է 2019թ. օգոստոսին իրենց հանդիպումը, երբ առաջարկել էր կառույցի կողմից պատրաստվող՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույցում վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում:

Արմեն Սարգսյանն ասել է, որ այսօր, երբ նոր կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսության համար վերածվել է թերեւս առաջնային մարտահրավերի, իր առաջարկությունն ավելի քան արդիական է եւ վերաբերելի աշխարհի բոլոր երկրների տնտեսություններին:

Նախագահ Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանի համար շատ կարեւոր եւ արժեքավոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետեւանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները:

Ջեյմս Ժանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հաղթահարման հարցում միջազգային համագործակցության ընդլայնման առումով լիովին համամիտ է Հայաստանի նախագահի հետ: Նա խնդրել է, որ նախագահ Սարգսյանը, որպես ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ, փորձի եւ տեղեկատվության փոխանակման նպատակով խորհրդատվություններ նախաձեռնի խմբի անդամների հետ:

Ջեյմս Ժանը պատրաստակամություն է հայտնել նաեւ հնարավորինս արագ թարմացնել Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս եւ այլ հարցերի շուրջ նախագահ Սարգսյանի հետ խորհրդատվությունները կշարունակվեն նաեւ առաջիկա շաբաթների ընթացքում:

Նշենք, որ նախագահ Սարգսյանը դեռեւս 2018թ. հոկտեմբերին Ժնեւ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել կառույցի կողմից Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին: Զեկույցը համապատասխան վերլուծությամբ եւ առաջարկություններով պատրաստվել եւ Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել 2019թ. սեպտեմբերին:

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1964 թ ստեղծված մշտական միջկառավարական մարմին է։ Կառույցն իր գործունեությամբ աջակցում է զարգացող երկրներին՝ ինտեգրացվելու միջազգային առեւտրում եւ համաշխարհային շուկայական եւ տնտեսական հարաբերություններում՝ առկա խնդիրները վեր հանելու եւ դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ մշակելու միջոցով:

2019թ. հոկտեմբերին նախագահ Սարգսյանը ընտրվել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ։ Խումբը խորհրդատվություն է տրամադրում առաջիկա տասը տարիներին առեւտրի եւ զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ եւ լուծումներ։ Խմբի անդամներ են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ