News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեկ շաբաթ առաջ Հնդկաստանից Հայաստան տեղափոխված Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչներն ինքնամեկուսացված են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Վերջինս նշեց, որ օդանավակայանում համապատասխան ստուգումներ անցնելուց հետո երեխաները վերադարձել են իրենց ընտանիքներ և ինքնամեկուսացվել։

«Առ այսօր որևէ ուսուցիչ և երեխա գանգատ չի ունեցել և բուժօգնության չի դիմել»,–ասաց Տեր Վահրամը՝ հավելելով, որ Հնդկաստանում նույնպես դպրոցի սաներն ու ուսուցիչները եղել են ինքնամեկուսացած։

 «Հնդկաստանում երբ սկսվեց համավարակի տարածումը, ճեմարանում  ձեռնարկվեցին բոլոր միջոցները երեխաներին մեկուսացնելու համար, սակայն հաշվի առնելով, որ գնալով  իրավիճակը սրվում է, որոշվեց ՀՀ քաղաքացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներին»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել ենք որ Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով վերադարձան Հայաստան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից:

Տպել
Ամենաշատ