News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի Սենատի պաշտոնյաները սենատորներին կոչ են արել անվտանգության նկատառումներով հրաժարվել Zoom հավելվածի օգտագործումից տեսակոնֆերանսների եւ այլ աշխատանքային հանդիպումների ացկացման համար: Այս մասին հայտնում է Financial Times-ը` վկայակոչելով երեք աղբյուր:

Ըստ նրանց` նման կոչով հանդես է եկել խորհրդարանական կարգադրիչը, որի պարտականությունների մեջ է մտնում նաեւ կարգապահական հարցերի լուծում: Սենատում դրա անդամներին կոչ են արել այլընտրանք գտնելու այդ ծրագրին, սակայն հավելվածի օգտագործման համար պաշտոնական արգելք չի սահմանվել:

The Financial Times-ը նշում է, որ ավելի վաղ Google-ն արգելել էր իր աշխատակիցներին ներբեռնել Zoom ծրագիրը` աշխատանքային նպատակներով  օգտագործման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Միեւնույն ժամանակ, ըստ թերթի, Պենտագոնում շարունակում են օգտագործել Zoom-ը, իսկ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում կարծում են, որ Zoom Video Communications ընկերությունը տեղյակ է անվտանգության խնդիրներից եւ ակտիվորեն աշխատանքներ է տանում դրանց լուծման ուղղությամբ:

Ապրիլի 3-ին The Washington Post-ը հայտնել էր, որ ծառայության միջոցով արված մասնավոր տեսազանգերի մի քանի հազար ձայնագրություն հասանելի է համացանցում: Դրանց թվում են տարբեր ընկերությունների աշխատանքային կոնֆերանսները, տարրական դպրոցների հեռավար դասընթացները, ինչպես նաեւ ծառայության օգտատերերի անձնական զրույցները:

Zoom Video Communications ընկերությունը, որի գխամասային գրասենյակը գտնվում է Սան Խոսեում, հիմնադրվել է 2011 թվականին չինական ծագմամբ ամերիկացի գործարար Էրիկ Յուանի կողմից: Ձեռնարկատիրոջ ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի, ներկայումս 6.5 միլիարդ դոլար է գնահատվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ