News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը եւ առաջին հերթին առողջապահության նախարարությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Նախ, ամեն ինչ պետք էր անել ժամանակին: Անգլերենում լավ խոսք կա, որ ժամանակն ամեն ինչ է: Եթե դու ժամանակի մեջ ճիշտ այդ սահմանափակումները կիրառես, դու արդյունք կունենաս:

Մենք ժամանակից ուշ ենք սահմանափակումները կիրառել եւ սխալ չափաբաժիններով: Ես դեռ մարտի 1-ից առաջ եմ ասել, որ Միլան-Երեւան չվերթը պետք է փակվի, որ Իրանի սահմանը պետք է փակվի: Հիմա անհնար է համավարակի տեմպը վերահսկել: Գիտական որեւէ ապացույց չի ներկայացվում, որ աճ ունենք: Ես կարծում եմ, որ մենք հասել ենք պիկին, պետք է հիմա նվազում գնա: Իմ պատկերացումը սա է, թեեւ ես մասնագետ չեմ»,-ասաց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ